Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ստորություն է․ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Նա մասնավորապես նշել է․
«Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ստորություն է։ Սա վկայություն է այն մասին, որ նրանք, ովքեր ընտրել են ահաբեկչության ճանապարհը, չեն ցանկանում, որ կոնֆլիկտը ստանա խաղաղ լուծում»։
Ընդգծենք նաև, որ այս հարցով զբաղվում են նաև Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները։