Գագիկ Ծառուկյան հիմնադրամի նվերները՝ սահմանամերձ Տավուշի մարզի 1-ին դասարանցիներին (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ը հիշարժան է հատկապես կյանքի նոր փուլ մտնող մանուկների համար: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, չի մոռացել նրանց ու նվերներ է ուղարկել սահմանամերձ գյուղերի բոլոր առաջին դասարանցիներին:
Սահմանապահ գյուղերի բնակիչների խոսքով՝ նվերները երեխաներին ոգևորում են, իսկ իրենց համար առավել կարևորը ուշադրությունն ու հոգածությունն է, որին մշտապես արժանանում են Գագիկ Ծառուկյանի կողմից: