Գրեհզոր հանդիպում․ «Միլան»-ը վերջին վայրկյաններին հաղթանակ պոկեց «Ռոմա»-ից (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 3-րորդ տուրի շրջանակներում մրցեցին «Միլան»-ն ու «Ռոմա»-ն։ Դրամատիկ հանդիպման հաշիվը բացվեց 40-րդ րոպեին։ Աչքի ընկավ միլանյան թիմի կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեն։
Երկրորդ խաղակեսի սկզբում հռոմեական թիմն ակտիվ սկսեց և արդեն 59-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Ֆեդերիկո Ֆասիոն։ Հանդիպման ավելացված 5-րդ րոպեի վերջին վայրկյաններին փոխարինման մտած Պատրիկ Կուտրոնեն կարողացավ հաղթանակ բերել «Միլան»-ին։
«Միլան» 2-1 «Ռոմա»․
Գոլեր՝
40՛ - Ֆ․Կեսսիե,
59՛ - Ֆ․Ֆասիո,
90+5՛ -Պ․Կուտրոնե