Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞ Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորությանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը կմասնակցի՞ Իոսիֆ Կաբզոնի հուղարկավորությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Պեսկովը չի բացառել, որ Պուտինը կմասնակցի Կոբզոնի հուղարկավորությանը։ Պեսկովն ընդգծել է նաև, որ այս հարցի շուրջ դեռ վերջնական որոշում չկա։
Ընդգծենք, որ երեկ 80 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կաբզոնը։ Արտիստի հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 2-ին։