Շարունակվում է «Բարգավաճ Հայաստան»-ի համալրման գործընթացը. 3000-ից ավելի նոր անդամ ունի ԲՀԿ-ն (տեսանյութ)
Շարունակվում է ԲՀԿ-ին անդամակցության գործընթացը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ 3000-ից ավելի նոր կուսակցականներ համալրել են ԲՀԿ քաղաքական մեծ ընտանիքի շարքերը:
Գագիկ Ծառուկյանը պատրաստկամություն է հայտնել մշտապես լինել հին և նոր կուսակցականների կողքին՝ աջակցելով նրանց բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելու տեսլականն իրագործելու համար: