Փակ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր. Է.Նալբանդյան
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք հետաքրքրել են պատգամավորներին։
Հարցին, թե քննարկե՞լ են ԼՂ հակամարտության հարցը, նախարարն ասաց, թե ինչպե՞ս կարող է պատգամավորների հետաքրրքրող հարցերի մեջ Լեռնային Ղարաբաղի հարցը չքննարկեն: «Իհարկե քննարկել ենք»,-ասաց նա նշեց, որ բոլոր հարցերին էլ անդրադարձ եղել է:
Մանրամասները տեսանյութում`