«Ավտովազ» ընկերությունը ներկայացրեց «Նիվա» ավտոմեքենայի նոր ու շքեղ իրավահաջորդին
Ռուսական «Ավտովազ» ընկերությունը Մոսկվայում ընթացող միջազգային ավտոցուցադրության շրջանակներում ներկայացրել է Lada 4x4-ի «իրավահաջորդին»։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Lada ընկերության տնօրենի խոսքով՝ ապրանքանիշի զարգացումը շարունակվելու է միշտ։ Նա ընդգծել է նաև, որ ընկերությունը ցանկանում է ցույց տալ, որ նոր մոդելը յուրահատուկ է, արտահայտիչ, համարձակ ու ունի էներգետիկ դիզայն։
Ավտոմեքենայի սերիական արտադրությունը չի սկսվի մինչև 2022 թվականը: