Ժոզե Մոուրինյուն ունի ընդամենը մեկ շանս․ ո՞րն է դա
Կա այսպիսի մի չգրված օրենք այն մասին, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն իր թիմերում մնում է միայն 3 տարի։ Այս համատեքստում կարելի է կռահել, որ պարոն Ժոզեին մնացել է առավելագույնը 1 մրցաշրջան, որ նա կմնա «Մանչեսթերի» ղեկին։
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականները, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պորտուգալացուն տվել է մեկ շանս։ Պարբերականները նշում են, որ Անգլիայի պրեմիեր լիգայի խաղարկության հերթական տուրում «Բառնլիին» պարտվելու դեպքում թիմը կհեռացնի Մոուրինյուին։
Ընդգծենք նաև, որ ավելի վաղ պարբերականները գրել էին, որ թիմի ղեկավարությունը մտադիր չէ հեռացնել Ժոզե Մոուրինյուին։