Ռուսական արտադրության ամենաշքեղ ավտոմեքենան ներկայացվեց լրագրողներին (տեսանյութ)
Մոսկովյան ավտոսալոնի աշխատանքային առաջին իսկ օրը տեղի ունեցավ Aurus ընկերության շնորհանդեսը (տեղական մեքենաներ պետության բարձր պաշտոնյաների համար, ինչպես նաև «Կորտեժ» նախագծի առևտրային վաճառք)։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Նորույթ՝ Aurus Senat-ը առայժմ դիտել են միայն լրագրողները։ Հաղորդվում է, որ օգոստոսի 31-ից այն կցուցադրվի նաև հանրությանը։
Այս մեքենաների հատուկ տարբերակները, ինչպես նաև «Արսենալի» միկրոավտոբուսը, արդեն իսկ օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության հատուկ նշանակության ավտոտնակում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցերի համար:
Ավտոմեքենան առաջին անգամ Վլադիմիր Պուտինին տեղափոխել է մայիս ամսին։
Մեքենաների վաճառքը կսկսվի 2019 թվականի սկզբից։ Մասնագետներն ակնկալում են, որ այս ավտոմեքենաները կմրցակցեն Mercedes, Porsche և այլն հայտնի ավտոարտադրող ընկերությունների մեքենաների հետ։