Խաբի Ալոնսոն դարձել է «Ռեալ»-ի պատանեկան թիմի մարզիչ
Իսպանացի լեգենդար կիսապաշտպան Խաբի Ալոնսոն դարձել է Մադրիդի «Ռեալ»-ի մինչև 14 տարեկանների մարզիչ։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական ակումբի պաշտոնական կայքից։
Արդեն այսօր «Ռեալ»-ի մինչև 14 տարեկանների թիմն անցկացրել է իր առաջին հանդիպումը։ Ընդգծենք, որ իսպանացի կիսապաշտպանը նախորդ տարի ավարտեց իր ելույթները։
Խաբի Ալոնսոյի վերջին թիմը Մյունխենի «Բավարիա»-ն է»։