Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ ցուցակում ներառվել է 62 անձԱրցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համարՀայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող բռնցքամարտի պատանեկան օլիմպիական խաղերում53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
Նոյեմբերի 9․ ազգային ողբերգության հետքերն ու պատմական պատասխանատվության չփակված էջը
ՀՀ-ն և Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցըԳերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել էԴավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր էԹուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման. ԷրդողանԱԳՄԱ նախարարությունը և ReSPA-ն քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԻրազեկում. Արարատի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 11-ին` Վլադիմիր Պուտինի նախագահությամբԿրքեր են նաև Հայաստանի ՍԴ շուրջ. վերլուծաբանԺաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան ՍիմոնյանինՀարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին երկրների միջամտության. Սերգեյ ՇոյգուՑեղասպանության խաբկանքը. Հայկ Դեմոյան«Պաշտոններն անցողիկ են». Եղեգիսի 20-ամյա համայնքապետը հրաժեշտ է տվել պաշտոնին
Միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի է
Չի կարելի խրախուսել բռնությունը. Մանասյանը՝ ԱԺՆծեծուջարդը Փաշինյանի կողմց քաջալերեու մասինՀզոր պայթյուն թուրքական Իզմիրի մետալուրգիական գործարանում. կան զոհերՀայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան ԱվինյանԲանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն առանց եվրոպական եռյակի մասնակցության. Պեսկով
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
Ատոմակայանի մասով Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չեն կարող լինել. Դավիթ ԽուդաթյանՆոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում. Նարեկ Կարապետյան
Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանքին. «Հայաստանում վտանգվա՞ծ է խոսքի ազատությունը»
Կասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիԹшղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն ԹորոսյանԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
«Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը կեղծ է ի բնե․ Ռուբեն Մելիքյան
Պետական գույքը՝ Քոչարյանների ընտանիքի բիզնեսի՞ հիմք․ միլիարդավոր դրամների գործարքներն ու անպատասխան մնացած հարցերը
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվnրականները չեն տեղակայվի ԹՐԻՓՓ-ի երկայնքով․ ԲաղայիՁմեռային հեքիաթն արդեն հասել է «Զորաց Քարեր» և «Ամբերդ ամրոց»Ես ընդհանրապես չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը Սահմանադրության հետ կապված. ՄԻՊՔՊ-ի վրայից պատերազմի հոտ է գալիս․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինան և եվրոպացի հովանավորները պատրաստվում են պшտերազմի շարունակմանը. Շոյգու«Ընտրողների նկատմամբ ճնշումները բացարձակապես անընդունելի են». ՓաշինյանԸնդդիմության համախմբումը ոչ միայն ողջունելի է, այլև՝ երկար սպասված. Մալյան
Մարզային ավտոբուսներն իրավունք չունեն երթևեկել Երևանում
Գագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներ
Ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրից հետո կփոխվի Ուկրաինայի քարտեզըՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է, տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով
Միջազգային

Էրդողանի նեոօսմանականությունը Կիպրոսում

Քաղաքագետ Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքական զինվորականները ցանկանում են անհապաղ ռազմածովային բազա ստեղծել չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում»՝ Միջերկրական ծովում երկրների շահերը պաշտպանելու համար:

Նշվում է, որ Թուրքիան քննարկում է Հյուսիսային Կիպրոսում Գեչիթքալե ավիաբազայի վերականգնման հնարավորությունը, որը նախկինում օգտագործում էր թուրքական ռազմական ավիացիան:

Անկարան փաստորեն շարունակում է աջակցել իր իսկ կողմից արհեստականորեն ստեղծված հանրապետությանը, որն ամբողջովին կախված է Թուրքիայի ֆինանսական, դիվանագիտական և ռազմա-քաղաքական աջակցությունից:

Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:

Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, սակայն չնայած միջազգային բացասական վերաբերմունքին Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:

Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտվում Թուրքիայի ԶՈւ-ի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:

Քանի որ Հյուսիսային Կիպրոսը միջազգայնորեն ճանաչված չէ, բոլոր տնտեսական գործողությունները իրականացվում են Թուրքիայի միջոցով, որտեղ տեղակայված են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեսպանատունը և հյուպատոսարանները:

Փաստորեն, Թուրքիան անտեսելով միջազգային հանրության, ԵՄ-ի պահանջները, որտեղ Անկարան անընդհատ շտապում է, առաջնային է համարել իր ազգային-պետական շահերը և ստեղծել թուրքական երկրորդ պետությունը:

Թուրքիան իր զինված ուժերի օգնությամբ իրականացնում է Հյուսիսային Կիպրոսի վերահսկողությունը: Անկարան իր պանթուրքիստական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից ելնելով Հյուսիսային Կիպրոսի պարագայում առաջնորդվել է «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով, որն այժմ այդքան հաճախ գործածվում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները նկարագրելու համար»: