Հարբած տղամարդն այրել է ավտոմեքենաներ` լոտոյով մեծ գումար պարտվելու պատճառով
Ռուսաստանում բերման են ենթարկել մի մարդու, ով վառել է փողոցում կայանված ավտոմեքենաները։ Տղամարդը նշել է, որ այսկերպ իր միջից դուրս է հանել բացասական էմոցիաները։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ 31-ամյա տղամարդը որոշել է այրել մեքենաները, քանի որ լոտոյով պարտվել է 15 հազար ռուբլի գումար։
Զայրացած ու հարբած տղամարդը սկսել է այրել մեքենաները։ Արդյունքում այրվել են «Նիսսան» ու «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաներ։
Տղամարդը ձերբակալվել է։
Ըստ նախնական տեղեկությունների նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում։