Նոր Զելանդիայում զբոսաշրջիկները լողափին գտել են 4 մետր երկարությամբ ութոտնուկ
Նոր Զելանդիայում հեծանվով շրջագայող զբոսաշրջիկները լողափերից մեկում հայտնաբերել են մոտ 4 մետր երկարություն ունեցող ութոտնուկի, որն ափ է նետվել ու սատկել։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, եղբայրներ Դենիել, Ջեք և Մեթյու Ապլինները լողափին զբոսանքի ժամանակ հայտնաբերել են մի հսկա, անկենդան ութոտնուկի։
Մասնագետներն ութոտնուկին տարել են փորձաքննական լաբորատորիա և հանգել այն եզրահանգմանը, որ սա դասական գիգանտ ութոտնուկ է։
Գիգանտ կենդանու լուսանկարը տարածվել է համացանցում։