Մեզութ Օզիլի շուրջ ստեղծված խառնաշփոթի մասին խոսել է նաև Անգելա Մերկելը
Արդեն երկար ժամանակ է, ինչ համաշխարհային ֆուտբոլային մասնագետները, ֆուտբոլիստներն ու նաև քաղաքական գործիչները անդրադառնում են Լոնդոնի «Արսենալ»-ի ինչպես նաև Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ Օզիլը լուսանկարվել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Այս խնդրին անդրադարձել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Մերկելը նշել է, որ եթե միգրանտներից մեկը խոսում է իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, ապա պետք է ուշադիր լինել ու քննարկել ստեղծված իրավիճակը։ Ընդգծենք, որ Օզիլն ազգությամբ թուրք է և լուսանկարի հայտնվելուն պես վերլուծաբանները սկսեցին գրել, որ Էրդողանն այս լուսանկարն օգտագործել է բացառապես իր վարկանիշը բարձրացնելու համար։
Ընդգծենք նաև, որ վերջին շրջանում Օզիլի մոտ նկատվում է նա և խաղային անկում, որն էլ պայմանավորված է նրա շուրջ ստեղծված իրավիճակից։ Նա բացակայում էր նաև «Արսենալ»-ի կազմում, ով վերջին հանդիպման ժամանակ հաղթեց «Վեստ Հեմ»-ին։