Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Մոսկվայում անհայտ անձը կրակում ոստիկանների վրա (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են Մոսկվայի կենտրոնում հարձակվում ոստիկանների վրա։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Մոտ մեկ րոպե տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես է անհայտ անձը կրակ բացում փողոցով քայլող երկու ոստիկանի վրա։ Սկսվում են կրակոցներ, որից հետո ոստիկաններից մեկը կարողանում է կրակել ու վիրավորել զինված մարդուն։
Հավելենք, որ ոստիկանների վրա հարձակվողը եղել է 31-ամյա Կաբարդինո Բալկարին, ով հիվանդանոցում մահացել է։ Կրակոցների մոտիվները դեռ բացահայտված չեն։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։