Խոշոր հրդեհ Բեռլինի մոտակայքում․ Հրդեհի հետևանքով պայթել են երկրորդ աշխարհամարտից մնացած ականներ
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի մոտակայքում այրվում է անտառ։ Տեղի բնակիչները հեռացել են հրդեհի տարածքից։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Կրակը զբաղեցնում է մոտ 300 հեկտար տարածք։ Ավելի քան 600 մարդ՝ Տիֆենբրույննեն, Կլաուսդորֆ, Ֆրոնսդորֆ գյուղերից ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։ Վառվող անտառներում կան Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ականներ ու պայթուցիկներ։ Հրշեջներն արդեն հայտարարել են, որ լսել են մի քանի պայթյունների ձայներ։
Ծխի հոտը զգացվում է նաև մայրաքաղաք Բեռլինում։ Ինչպես հաղորդում են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի փրկարար ծառայությունները, ուրբաթ առավոտյան բնակիչները բողոքել են ծխից։
Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ փրկարար ծառայությունները բնակիչներին հորդորել են փակ պահել պատուհաններն ու տանից դուրս չգալ։