Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով. Հ1-ը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, սգավորների հանդեպ․ Վարուժան Գեղամյան
Այսօր տիրող քրեա֊քաղաքական սպառնալիքների ներքո մարդիկ վախենում են նույնիսկ ավագանու անդամ դառնալու հայտ ներկայացնել. Ասլանյան
Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներՄի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ-ն հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել. ՆԳՆՌուսական բանակը hրթիռակnծում է Կիևը և Խարկովը. կան մեծ թվով վիրավnրներԱյսօր Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը (տեսանյութ)Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրն է այսօր
Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներՈրպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Հասարակություն

Ինչո՞ւ է ՊԵԿ-ը հերքում, թե «Մարաթուկ» ներխուժելիս զինված չեն եղել և ո՞ւմ պատվերն է կատարել․ ականատեսները պատմում են

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցները զենքով ներխուժել են «Մարաթուկ» տուրիստական ընկերություն և խուզարկություն իրականացրել։ Այս մասին ընկերության ղեկավար Զորիկ Վարդանյանը հարցազրույց էր տվել «Iravunk.com» լրատվական կայքին՝ հայտնելով, որ «զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցներ»։ Այս հրապարակումից անմիջապես հետո, ՊԵԿ-ը պարզաբանել է, թե իբր իրենց «զենքով ներխուժման» մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշման հիման վրա։

Թե իրականում ինչ է տեղի ունեցել, NEWSPRESS.am-ը փորձեց պարզել ընկերության ղեկավար Զորիկ Վարդանյանից, ինչպես նաև խոսեցինք ականատեսների հետ։ 

Պարզվում է, որ «զենքով-զրահով գործակալություն ներխուժելու» մասին տեղեկությունը լիովին համապատասխանում է իրականությանը։ Ավելին՝ այդ պահին գործակալությունում եղել են այցելուներ, ովքեր սարսափով էին ներկայացնում տեղի ունեցածը։

Զորիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Մարաթուկ» տուրիստական ընկերություն են ներխուժել քաղաքացիական հագուստով մարդիկ ու, առանց ներկայանալու, մոտեցել են համակարգիչներին և բոլորին հրամայել դուրս գալ գրասենյակից։

«Հաճախորդներ էին նստած՝ 7-8 կին․ նրանց շատ կոպիտ դուրս հանեցին, ասացին՝ համակարգիչներին ձեռք չտաք, թե չէ կվնասազերծենք։ Քանի որ մտածեցի հանցագործ են, մոտեցա, հարցրեցի, թե ինչ իրավունքով են ներխուժել ու հրամաններ տալիս։ Ներկայացան որպես ՊԵԿ-ի ու հարկայինի օպերվարչության աշխատակիցներ։ Դրանից հետո, դրսում մեքենաներից իջան ու ավտոմատներով ներս մտան սև ժիլետներով մարդիկ»,- պատմեց Զորիկ Վարդանյանը։

Գործակալություն ներխուժած անձինք մտել են նաև ղեկավարի աշխատասենյակ և խուզարկել այն։ Բայց, մինչ խուզարկությունն սկսելը, ղեկավարի պահանջով խուզարկության թույլտվության թուղթ են ներկայացրել, որը սակայն թույլ չեն տվել, որ Զորիկ Վարդանյանը մինչև վերջ ընթերցի և հասկանա, թե ինչ հիմքով են խուզարկում։

«Աշխատողներից մեկը թուղթը տարավ ձեռքիցս։ Ասեցի՝ էս ո՞նց եք ձեզ պահում, ի՞նչ իրավունքով․ ասաց՝ էս ա «սպեցնազը» էստեղ կմտնի ու գետնին կպառկացնի բոլորիդ, կիմանաք՝ ինչ իրավունքով»,- ասում է Զորիկ Վարդանյանը, ով մտահոգվել է հաճախորդների ու աշխատակիցների անվտանգության համար, որոնց մեջ, ի դեպ, եղել է նաև հղի մի կին։

«Եկան, համակարգիչների պարունակությունը դատարկեցին ֆլեշկաների մեջ, վերցրին փաստաթղթեր և գնացին։ Ես մի բան հասկացա՝ այս ամեն, ինչը կազմակերպված էր, նրա համար էր, որ իմ գործակալության 30 տարվա բարի համբավը գցեն գետնին ու արհեստական խոչընդոտներ ստեղծեն ընկերության համար․․․ անձամբ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ տուրիստականները հանգիստ թողնեն։ Եթե վարչապետի հրահանգին չեն ենթարկվում, ուրեմն անձնական շահ են ունեցել․․․ Ես անպայման դատի եմ տալու այս «բանդային» և պահանջելու եմ փոխհատուցել բոլոր վնասները»,- ասում է Զորիկ Վարդանյանը:

Առայժմ զերծ մնանք մեկնաբանություններից և ներկայացնենք ականատեսների վկայությունները։

Ընկերության մշտական հաճախորդներից Գևորգ Համբարձումյանը պատմում է, որ գործով եկել էր ընկերություն, երբ տեսավ դրսում կանգնած զինված անձանց։ Չկասկածելով, որ խնդիրներ կան, նա ներս է մտել։

«Սպեցնազի տղերքը զենքով դրսում կանգնած էին։ Ներս մտա, տեսա մի 10-15 հոգով կանգնած էին ու գոռում էին աղջիկների վրա, թե դուրս եկեք։ Հարցրեցի՝ էս չե՞ք աշխատում, ասացին՝ չէ՛, ՊԵԿ-ը ստուգում ա անում էստեղ։ Ասացի՝ ի՞նչ ա, հանցագո՞րծ են բռնում, ի՞նչ են անում․․․»,- պատմեց Գևորգ Համբարձումյանը։

Մեկ այլ հաճախորդ էլ զայրացած ու նեղսրտած պատմեց․ «Եկել էի ընտանիքիս վաուչեռը վերցնեի․ երեկոյան պետք ա թռնեինք։ Ինձ ասում ա՝ գնա, հետո կգաս կվեկալես։ Ասում եմ՝ ո՞նց հետո կվեկալես, իրիկունն ընտանիքով թռնում եմ․․․ չեմ հասկանում՝ իրանք ի՞նչ իրավունքով են ինձ ասում՝ կգաս, հետո կվեկալես, ինչի՞ պետք ա ես տուժեմ»։

Մեզ հետ զրույցում կին հաճախորդներից մեկն էլ նշեց, որ ամեն ինչ սարսափելի էր այն աստիճան, որ կարծես «բոյեվիկ» ֆիլմ լիներ։

«Մի քանի րոպե չէինք հասկանում, թե ինչ է տեղի ունենում, ու դա վախեցնող էր․․․»,-ասաց այցելուն։

Այստեղ հարցեր են մնում անպատասխան․ երբ ՊԵԿ-ը հայտարարում էր, թե «զենքով-զրահով գործակալություն ներխուժելու» մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, չէ՞ր մտածում, որ կան ականատեսներ և կխոսեն այդ մասին։ Հարց է առաջանում նաև, թե ում, պատվերն էին իրականացնում ՊԵԿ աշխատակիցները, երբ վարչապետը հրահանգել է հանգիստ թողնել տուրիստական գործակալությունները։ Հարց է նաև, թե ինչու է ՊԵԿ աշխատակցին հետաքրքրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապը լինել-չլինելը, և ինչո՞ւ է նա այդ հարցը տվել ղեկավարին․․․ Մի խոսքով՝ կան բազում հարցեր այս միջադեպի հետ կապված, որոնք դեռ պարզաբանումներ են ակնկալում, բայց ոչ այնպիսին, ինչպիսին արդեն արվել է ՊԵԿ-ի կողմից՝ չհիմնավորված ու իրականությանը չհամապատասխանող։