Կրասնոդարում ծովում մնացած զույգին փրկել է Քրիստոս անունով նավապետը
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում փրկվել են զույգեր, ովքեր 5 օր շարունակ մոտորանավակի մեջ են եղել բաց ծովում՝ առանց սննդի։ Այս մասին հաղորդում է Ntv.ru։
Սիրողական ձկնորսության սիրահարներ Նադեժդային ու Միխայիլին գտել են օգոստոսի 12-ին։ Զույգին փրկել են ծովում գտնվող մեկ այլ նավի անձնակազմ և առաջին օգնություն են ցուցաբերել։
Ռուսական թերթերին տված հարցազրույցներում ամուսինները, ովքեր 5 օր անցկացրել են բաց ծովում, խոսել են, որ իրենց դաժան օրերը սկսվել են այն ժամանակ, երբ գնացել են ձկնորսության և ուժեղ քամին նավակն ափից հեռացրել է ու տարել ծովի խորքերը։
Նադեժդա Աչապկինան մասնավորապես նշել է․
«Հունական «Կրիտի Ռոք» նավի նավապետ Քրիստոս Կոնստանտինիդիսը և նրա խումբը մեզ բարձրացրեցին իրենց նավ, կերակրեցին, առաջին բուժօգնություն տրամադրեցին, հագցրեցին հագուստներով և ամբողջ ընթացքում մեզ հետևում էին։ Նավակում կային ֆիլիպինցիներ, ռուսներ, ռումիններ ու հույներ, ովքեր ոսկե մարդիկ էին։ Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ պիտի նրանց հյուրընկալենք մեր տուն»։