«Բարսելոնա»-ում մտահոգ են․ Կմնա՞ Վալվերդեն թիմի ղեկին, թե՞ ոչ
Ինչպես հայտնում են իսպանական սպորտային պարբերականները, կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է քննարկել ու հասկանալ, թե առաջիկայում աշխատելու է Վալվերդեի հետ, թե ոչ։
Նշվում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը դժգոհ է մասնագետի աշխատանքից։ Չնայած այն բանին, որ «Բարսելոնա»-ն նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, գավաթն ու սուպերգավաթը, այնուամենայնիվ եվրոպական ֆուտբոլում արդեն իսկ մոռանում են կատալոնական ակումբի մասին։
«Բարսելոնա»-ն կորցրել է իր խաղաոճը, երբեմնի փիլիսոփայությունն ու գեղեցկությունը։ Այս ամենն անհանգստացնում է թիմի ղեկավարությանը, ովքեր ցանկանում են վերջնականապես հասկանալ, թե արդյոք ինչ ֆուտբոլ է շարունակելու ցուցադրել Վալվերդեի թիմը։