Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Արխիվ

Գաղջից մինչև Գալուստի «մջղավանջ»

Նոյեմբերի 18-ին  ողջ համացանցը ողողվեց մի տեսանյութով, որտեղ  իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում տուն ու տեղ կորցրած, արտագաղթած ընտանիքի հայրը առավոտ կանուխ կտրում է նախագահի  ճանապարհը և առանց վարանելու ասում` սահմանադրություն մի փոխեք, այլ Ձեզ փոխեք, ձեր ընտանիքը փոխեք:

Տեսանյութի շուրջ  քննարկումներն էլ առավել քան ակտիվ էին. ի վերջո մեկը համարձակություն ունեցավ ասելու` «թագավոր դու մերկ ես», ի վերջո մեկի շուրթերով հնչեց այն տեսակետը, որ շատերն են ուզում բարձրաձայնել, և ի վերջո հնչեց` ոչինչ «թարս» չի ասվել, պարզապես սոցիալական արդարության հարց է բարձրացվել:

Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը  Արմավիրի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների հետ  խորհրդակցություն  անցկացրեց Արմավիրի մարզի 2014-2015 թթ հունվար սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման  նպատակով: Չի բացառվում որ առաջիկայում, մինչև սահմանադրության հանրաքվեն տարբեր մարզպետների հետ  նախագահը քննարկի  տվյալ մարզերի սոցիալական իրավիճակը:

Իրականում որևէ  մարզպետ իր տարբեր տրամաչափի տեղակալներով  ու աշխատակազմով  մինչ օրս որևէ  լուրջ հարց չի լուծել որևէ մարզի համար`  բացառությամբ  ընտրություններում իրենց մատուցած ծառայություններից:  Եվ պատահական չէ , որ մարզպետարանները, մի շարք այլ կառույցների նման, վերածվել են պորտաբույծ օղակների` մսխելով պետբյուջեից հսկայական գումարներ: Որևէ մեկը չի կասկածի, որ եթե պարազիտ այդ կառույցների վրա ծախսվող գումարները ուղղորդվեն հանրապետության ողջ տարածք, ապա վիճակն ավելի տանելի կլինի և իրականում կլուծվեն սոցիալ տնտեսական մի շարք խնդիրներ: Բայց իշխանությունը լավ գիտի` երբ, ուր և ինչի համար պետք գումարներ ծախսել:

Օրինակ յուրաքանչյուր մարզպետ այսօր ունի երեք տեղակալ, նրանք իրենց օգնակաները, հետո խորհրդականները  ու այսպես ռեսուրսը ձնագնդիի նման մեծանում է և այդ գունդը դառնում է իշխանության ամուր հենարան և ամեն ընտրությունից առաջ իշխանությանը ընտրաձայն մատուցելու վարչական լուրջ ռեսուրս:  Ու չի բացառվում, որ սոցիալ-տնտեսական հարցեր լուծելու ֆոնի վրա տարբեր գերզգայուն մարզպետներ առաջիկայում երկրի ղեկավարի հետ  քննարկեն սահմանադրության հանրաքվեի հարցը:

Ինչպես ասում են` գնդակը մարզպետների դաշտում է: Իսկ իրական սոցիալ-տնտեսական խնդիրները պետք չէ լսել մարզպետներից գոնե այս օրերին, քանի որ սահմանադրական սերիալի անվան ներքո իշխանության նազիր-վեզիրները  տարբեր մարզերում  հենց  առաջին աղբյուրից` ժողովրդից, տեղեկանում են իրական սոցիալական վիճակի մասին:

Օրինակ, երեկ գյումրեցի մի տիկին իշխանության ներկայացուցչին` Սամվել Ֆարմանյանին,  հարց է տալիս, թե այդ ինչպես է, որ Գյումրին Երևանից հեռու է 120 կմ-ով, բայց Երևանից հետ է 150 տարով: Մեկ այլ գյումրեցի էլ արտահայտվում է` չե’ք խփելու, Գյումրիում այս անգամ էլ չե’ք խփելու:  Ֆարմանյան էլ արդարացավ հանրապետական ավանդական ոճով` Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ լավ չէր:

Իսկապես Լյովիկ Զուրաբյանի երջանիկ օրերից մինչև Ֆարմանյան Սամվելի  երջանիկ օրերը ոչինչ չի փոխվել. գումարելիներրը նույնն են, գումարն ու դրա չափն է տարբեր:  Ինչպես կասի Գալուստ Սահակյանը` «մջղավանջ է, մջղավանջ…»