Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՈւկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև պատերազմի ավարտը. Մերց
Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ. «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ
Վազող տողեր

Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում, մտքի տեռոր՝ էժանագին բեմականացմամբ․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Այսօրվա միջադեպը եկավ հաստատելու, որ իշխանությունները ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում։

Այս մասին ասվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ։

«Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00 «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիր­ված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները:

Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխան­ներ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջա­ծա­նոթ են որպես մերձիշխանա­կան ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայա­նա­լով որպես «զայրացած ժողովուրդ»:

Սո­ցիա­­լա­կան ցանցերում ու մամուլում արդեն հայտ­նվել են հիմնական «դերասան­ների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում:

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշադրություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցա­զրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցե­րի վերաբերյալ:

Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էու­թյան, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրու­թյան հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում, կամ ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր:

Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհու­թյունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում»: