Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն էԿանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ ցուցակում ներառվել է 62 անձԱրցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համարՀայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող բռնցքամարտի պատանեկան օլիմպիական խաղերում53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
Նոյեմբերի 9․ ազգային ողբերգության հետքերն ու պատմական պատասխանատվության չփակված էջը
ՀՀ-ն և Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցըԳերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել էԴավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր էԹուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման. ԷրդողանԱԳՄԱ նախարարությունը և ReSPA-ն քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԻրազեկում. Արարատի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 11-ին` Վլադիմիր Պուտինի նախագահությամբԿրքեր են նաև Հայաստանի ՍԴ շուրջ. վերլուծաբանԺաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան ՍիմոնյանինՀարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին երկրների միջամտության. Սերգեյ ՇոյգուՑեղասպանության խաբկանքը. Հայկ Դեմոյան«Պաշտոններն անցողիկ են». Եղեգիսի 20-ամյա համայնքապետը հրաժեշտ է տվել պաշտոնին
Միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի է
Չի կարելի խրախուսել բռնությունը. Մանասյանը՝ ԱԺՆծեծուջարդը Փաշինյանի կողմց քաջալերեու մասինՀզոր պայթյուն թուրքական Իզմիրի մետալուրգիական գործարանում. կան զոհերՀայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան ԱվինյանԲանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն առանց եվրոպական եռյակի մասնակցության. Պեսկով
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
Ատոմակայանի մասով Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չեն կարող լինել. Դավիթ ԽուդաթյանՆոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում. Նարեկ Կարապետյան
Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանքին. «Հայաստանում վտանգվա՞ծ է խոսքի ազատությունը»
Կասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիԹшղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն ԹորոսյանԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
«Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը կեղծ է ի բնե․ Ռուբեն Մելիքյան
Պետական գույքը՝ Քոչարյանների ընտանիքի բիզնեսի՞ հիմք․ միլիարդավոր դրամների գործարքներն ու անպատասխան մնացած հարցերը
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվnրականները չեն տեղակայվի ԹՐԻՓՓ-ի երկայնքով․ ԲաղայիՁմեռային հեքիաթն արդեն հասել է «Զորաց Քարեր» և «Ամբերդ ամրոց»Ես ընդհանրապես չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը Սահմանադրության հետ կապված. ՄԻՊՔՊ-ի վրայից պատերազմի հոտ է գալիս․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինան և եվրոպացի հովանավորները պատրաստվում են պшտերազմի շարունակմանը. Շոյգու«Ընտրողների նկատմամբ ճնշումները բացարձակապես անընդունելի են». ՓաշինյանԸնդդիմության համախմբումը ոչ միայն ողջունելի է, այլև՝ երկար սպասված. Մալյան
Մարզային ավտոբուսներն իրավունք չունեն երթևեկել Երևանում
Գագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներ
Ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրից հետո կփոխվի Ուկրաինայի քարտեզըՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
Միջազգային

Մոսկվայում 3 հայ քույրերը սպանել են իրենց հորը սեռական ոտնձգության պատճառո՞վ․ Մի առեղծվածային սպանության հետքերով

Հուլիսի 27-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս-արևմտյան թաղամասի բնակելի շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի, որի վրա եղել են բազմաթիվ կտրող-ծակող գործիքներից ստացված վնասվածքների հետքեր՝ պարանոցի ու կրծքավանդակի մասում։ Արդեն հաջորդ օրը տեղի ոստիկանությունը ձերբակալեց մահացածի 3 դուստրերին, ովքեր համապատասխանաբար 17,18 և 19 տարեկան էին։ Ինչպես տեղեկացնում է Ria.ru լրատվական գործակալությունը, արդեն սպանության հաջորդ օրը մահացածի աղջիկներից մեկն ինքն է զանգել ոստիկանություն։ Հարցաքննության ժամանակ աղջիկներն ընդունել են իրենց մեղքն ու նշել․ «Եղել են անձնական թշնամանքի տարրեր, որոնք երկար ժամանակ բարոյական ու հոգեբանական տառապանք են եղել մեզ համար»։ Քույրերին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել իրենց հորը սպանելու մեջ։

Ովքե՞ր են եղել այս ընտանիքի անդամները։

Մահացած Միքայել Խ․-ի 3 աղջիկներն են․ 19-ամյա Քրիստինան, 18-ամյա Անջելինան և 17-ամյա Վիկտորիան (կրտսեր աղջկա անունը փոխվել է): Նրանց 20-ամյա եղբայրն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է ընտանիքից առանձին։ Նշվում է նաև, որ տղային տանից վռնդել է հենց սեփական հայրը։ Հարևանները նշում են, որ Միքայելը շատ խիստ հայր էր, որ աղջիկներին թույլ չէր տալիս տանից դուրս գալ։ Հարևանները նշում են, որ հայրը թողնում էր նրանց տանից դուրս գալ միայն դպրոց ու խանութ գնալու համար։ Աղջիկների մայրը բաժանվել է իր ամուսնուց ու արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է առանձին։ Lenta.ru-ի տեղեկություններով՝ 2015 թվականին ընտանիքն առանձնացել է, սակայն այդ ընթացքում աղջիկները շարունակել են կապ հաստատել իրենց մոր հետ ու շատ ժամանակ դա եղել է կոնֆլիկտի պատճառ։

Ի՞նչ են պատմել այս ընտանիքի մասին հարևանները

Հարևանները հայտնել են, որ Միքայել Խ․-ն եղել է քրեական հեղինակություն։ Նա պաշտոնապես ոչ մի տեղ չէր աշխատում, սակայն երբևէ չեն ունեցել դրամական խնդիրներ ու ապրել են ճոխ կյանքով։ Մահացածն ու իր աղջիկներն ապրել են 2 բնակարանում, որոնք եղել են 2-րդ և 3-րդ հարկերում։ Հարևաններից մեկ ուրիշն էլ նշել է, որ նրանց տուն անընդհատ գալիս էին շատ կասկածելի մարդիկ, իսկ մահացածը շատ հաճախ բակում շրջում էր զենքը ձեռքին, վախեցնում բոլորին։

Սպանության վարկածները

Այն բանից հետո, երբ ձերբակալվեցին աղջիկները, ի հայտ եկավ մի վարկած, ըստ որի՝ առաջինն աղջիկների հայրն է դանակով հարձակվել աղջիկների վրա և անգամ մեկին վիրավորել է։ Այս վարկածն աղջիկները հերքեցին ու ասացին, որ այդպիսի բան չի եղել։ Lenta.ru-ին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ այդ վարկածը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, նրանք նշել են նաև, որ մահացածին բոլոր մարմնական վնասվածքները հասցրել է կրտսեր աղջիկը։

Միևնույն ժամանակ, հասցված բոլորը վերքերն այդքան էլ մեծ վնաս չեն հասցրել, բացի սրտին հասցված վերջին հարվածից, որը մահացու էր: Հարկ է նշել, որ եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա կարող է ապացուցվել, որ հանցագործությունը նախօրոք պլանավորած է եղել։ Իրականում անչափահաս Վիկտորիային կսպասի ավելի մեղմ պատիժ, քան մյուս քույրերին։

Ի՞նչ է հայտնաբերվել մահացածի բնակարանում

Մահացածի բնակարանում ու դրա տարածքում հայտնաբերվել է զենք, զինամթերք, ինչպես նաև թմրադեղեր։ РИА Новости-ն նշում է նաև, որ տան անկյուններում հայտնաբերվել են արձակված գնդակների հետքեր։ Նշվում է, որ տղամարդը տան մեջ կրակում էր այն ժամանակ, երբ չէր կարողանում կառավարել իրեն։

Սպանության վարկածներից մեկը հոր կողմից իրականացված սեռական բռնությունն է եղել

Թե ինչն է դրդել քույրերին սպանել իրենց հորը, մինչ հիմա մնում է առեղծված։ Lenta.ru-ի տեղեկություններով՝ հարցաքննության ժամանակ աղջիկները նշել են, որ իրենց հայրն իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն է իրականացրել։ Սակայն այս վարկածը սկսեց կասկածի տակ դրվել։ Այս վարկածը ստուգվում է իրավապահ մարմինների կողմից։ Աղջիկների ընկերների խոսքերով` աղջիկներն արդեն 4 տարի է, ինչ բռնության էին ենթարկվում։ Հաղորդվում է նաև, որ տարիներ առաջ աղջիկներից մեկը փորձել է ինքնասպանություն գործել, սակայն հայրը շտապել է ասել, որ նա պարզապես դեղահաբերի ազդեցության տակ է։ Մեղադրյալի ընկերուհին նշել է նաև, որ շատ բաներ անհասկանալի էին։

Ի՞նչ են պատմում աղջիկների ընկերուհիները

Աղջիկների ծանոթներից մեկն էլ նշել է, որ աղջիկները սեռական բռնությունից բացի, ենթարկվել են նաև ֆիզիկական բռնության․

«Աղջիկներն այնքան բարի են, որ նույնիսկ մրջյուն չէին կարող սպանել, սակայն հայրը նրանց արգելել է տանից դուրս գալ։ Թույլ է տվել գնալ միայն դպրոց ու խանութ։ Անկախ ամեն ինչից, աղջիկները վախենում էին իրենց հորից, քանի որ նա ամեն կերպ սահմանափակում էր աղջիկների ազատությունը։ Երբ հայրը գործուղվում էր, աղջիկներն ուրախանում էին ու երջանիկ էին։ Միգուցե նրանց մայրը փախել է հենց այդ նույն պատճառով։ Կարծում եմ, որ աղջիկների հայրը մեծ սպառնալիք էր աղջիկների համար»։

Թե իրականում ինչպես են աղջիկներն ապրել այս ընտանիքում, հետաքննությունը ցույց կտա։ Իրավաբանական տեսանկյունից այս ընտանիքի հետ կապված բողոքներ ու խնդիրներ չկան։ Այս առեղծվածային սպանության հետ կապված մանրամասներն ի հայտ կգան ապագայում։

Նյութն ամբողջովին թարգմանվել է Lenta.ru կայքից