Նոր սկանդալ, որ կապված է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը վերջիվերջո ստիպված է լինելու լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, որտեղ նա ապաստանել է 2012 թվականից ի վեր:
Ավելի վաղ՝ հունվար ամսին, Ջուլիան Ասանժը ստացել էր Էկվադորի քաղաքացիություն: Այս տարվա փետրվարին դատարանը չէր ընդունել Ասանժի հայցը և դատարանի որոշումը՝ նրան ձերբակալելու վերաբերյալ, թողել էր անփոփոխ: Սա նշանակում է, որ հենց Ասանժը լքի Էկվադորի դեսպանատան տարածքը, կձերբակալվի:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը 2012 թվականից ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն այն բանից հետո, երբ անգլիական դատարանը որոշում կայացրեց նրան ձերբակալել և արտահանձնել Շվեյցարիա, որտեղ նա մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: