«Անառակ որդին»՝ Բոնուչին կվերադառնա «Յուվենթուս»
Ինչպես տեղեկանում ենք milanac.ru սպորտային պարբերականից, իտալական «Միլանի» սպորտային տնօրեն Լեոնարդոն նշել է, որ Լեոնարդո Բոնուչին կապվել է «Յուվենթուս»-ի ղեկավարների հետ ու քննարկել իր հնարավոր վերադարձի հարցը։
Պարբերականից տեղեկանում ենք նաև, որ առաջիկա օրերին կկազմակերպվի Բոնուչիի հնարավոր վերադարձը։ Ընդգծենք, որ մինչ այս պահը քննարկվում էր, որ Բոնուչին կտեղափոխվի ֆրանսիական «ՊՍԺ»։
Ավելի վաղ խոսվում էր, որ Բոնուչին կսպասի, մինչև պարզ դառնա, թե արդյո՞ք «Միլան»-ը կմնա Եվրոպալիգայում, թե ոչ։ «Միլան»-ը մնաց Եվրոպալիգայում, իսկ Բոնուչին որոշում է հեռանալ։