Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

«Այսպիսի իրավիճակում ներքևները վերևներին լուրջ չեն ընդունելու». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իհարկե, Փաշինյանի կառավարության գործունեության նախնական գնահատականը կտրվի 100 օրը լրանալուց հետո: Բայց այս ամիսներին կատարվող նշանակումների խորապատկերին թերևս հարկ եմ համարում բարեկամաբար գրել հետևյալը. «պատահական» և ոչ ճիշտ նշանակումները աղետալի կամ դրամատիկ չեն լինում այն երկրներում, որտեղ կա ինստիտուցիոնալացված կառավարում ու կառավարման կայացած համակարգ:

Օրինակ, ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է հայտնվել ապուշ, բայց քանի որ նրանից ներքև կա ֆանտաստիկ պրոֆեսիոնալ շերտ ու համակարգ, նրա դեֆեկտները շատ խոշոր չափով չեն ազդելու ներքին ու արտաքին քաղաքականությունների վրա, իսկ հակակշռումների բարդ համակարգը (իշխանության ճյուղերից մինչև ներկուսակցական) զսպելու են նրան, եթե զգան, որ ինչ-որ բան դուրս է գալիս թույլատրելիի սահմաններից:

Հայաստանում այլ է, ցավոք: Չկա համակարգ, այդ պրոֆեսիոնալ շերտը կառավարման տարբեր օղակներում ու մակարդակներում չնչին է: Քաղծառայության ամբողջ օղակը նախկին իշխանությունների օրոք «ընտրական ծառայությունների կամ լոյալության» հիմքի վրա է ձևավորված՝ միջակություններից ու անգամ ավելի ցածր: Որքան էլ համակարգում նրանք արդեն որոշակի փորձ ունեն, այդուհանդերձ նրանց միջակությունը երբեք թույլ չի տա գոնե ներքևից համակարգը էֆեկտիվ պահել, կամ իրատեսական չէ սպասել անփորձ ու անարհեստավարժ վերևին բարեփոխումների հայեցակարգերի ու գաղափարների մատակարարում:

Այս իրավիճակում նշանակված կադրերը լավագույն դեպքում յոլա տանելու կառավարում են իրականացնելու, իսկ ժամանակ առ ժամանակ էլ ցնցելու են արտառոց գաղափարներով, եթե այդպիսիք լինեն: Վառ օրինակը մշ.նախի՝ Հեղափոխության ցուցասրահ ստեղծելու, Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատարի՝ նախկին քաղաքապետի աթոռն ու գրասեղանի սեղանի վրայի իրերը փոխելու ու նման կարգի հայտարարություններն են, քանզի մարդիմ ոլորտը չեն պատկերացնում, դժվար թե երկար ժամանակում սովորեն, եթե ոչ ոլորտի փորձագետ են, ոչ էլ ոլորտի կամ անգամ 5 հոգու կառավարման, նրանց առաջնորդ լինելու փորձառություն ունեն: Այսպիսի իրավիճակում ներքևները վերևներին լուրջ չեն ընդունելու, վերևներն էլ ներքևից ու այլ տեղերից են գաղափարներ ու հայեցակարգեր սպասելու, բայց չեն ստանալու:

Մինչև 100 օրը լրանալը չէի գրի անգամ սրա մասին, եթե կարևոր չլիներ ժամանակի գործոնը: Հարցը նա է, որ եթե օրինականության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի որոշ քայլեր տեսնում են մարդիկ, ապա բոլոր ոլորտներում առաջընթացի, զարգացման կոնցեպտուալ քայլեր չկան: Հին կառավարման համակարգը պահել չենք կարող, նորը, որ պետք է ստեղծվի ռեֆորմներով, չկան: Իսկ այդ ռեֆորմները, ինչպես այլ երկրներում, Հայաստանում էլ ցավոտ են լինելու, դիմադրության են հանդիպելու: Դրանց համար ֆանտաստիկ մեծ հանրային աջակցություն է պետք, որը ի հայտ եկավ թավշյա հեղափոխությունից հետո: Իսկ այդ վիճակը հավերժ չի եղել ոչ մի երկրում, առավել ևս հավերժ չի լինելու Հայաստանում: Ու մինչ նոր, երիտասարդ կադրերը լավագույն դեպքում փորձ հավաքեն կամ հայեցակարգ ստանան, կպարզվի, որ ռեֆորմի համար ոչ պակաս կարևոր մյուս գործոնը՝ լայն հանրային աջակցությունը չկա ու ժամանակն անցել է:

Հետո ավելի դժվար, եթե չասեմ, անհնար է լինելու ու համակարգը կրկին նստելու է իներցիայի վրա՝ հինը կիսաքանդ ու անպիտան, նորը՝ բացակա ու չստեղծվող: Ահա թե ինչու նշանակվող կադրերի ազնվությունը, մաքրությունը անհրաժեշտ, բայց երբեք բավարար չէ հետհեղափոխական իրավիճակներում: Չգիտեմ՝ կառավարությունն ու վարչապետը ինչպես կվարվեն, բայց անզեն աչքով էլ արդեն նկատելի է սպասումների անկումը, որը դեռ խորանալու է, եթե չլինեն կարճաժամկետ լուրջ արդյունքներ, միջնաժամկետ ու երկրաժամկետ կտրվածքով էլ հուսադրող քաղաքականության ու տենդենցների միտումներ:

Ու ժամանակը կարևոր է ոչ միայն վերը նշված՝ հանրային աջակցության ու սպասումների մասով, որոնք միշտ չէ, որ լինում են, այլ նաև այլ տեսանկյունից՝ մենք Ադրբեջանից առաջ անցնելու խնդիր ունենք, դատապարտված ենք, այլապես մեր թուլությունը, կառավարման ոլորտում քաոսը այլ սխալ հաշվարկների տեղիք է տալու հակառակորդի մոտ:

Ահա, թե ինչու գրեցի այս ամենը: Մնացածը արդեն կառավարության տիրույթում է»: