Բլեզ Մատուիդին ցանկանում է մնալ Ռուսաստանում
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Սամուել Ումտիտին ու Բլեզ Մատուիդին նշել են, որ ցանկանում են Աշխարհի առաջնության եզրափակչից հետո մնալ Ռուսաստանում։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ֆուտբոլիստները նշել են, որ մթնոլոտը հոյակապ է, մարդիկ ու կոլորիտը նույնպես։ Մատուիդին խոստովանել է նաև, որ այս Մունդիալն իր կյանքում լավագույնն էր։
«Ես զգացել եմ 4 տարբեր մունդիալների շունչը, սակայն լավագույնը հենց այստեղի Մունդիալն է։ Մեր թիմը շատ երիտասարդ է։ Այստեղ հրաշալի մթնոլորտ է։ Մենք մեզ այստեղ այնքան լավ ենք զգում, որ կարող եմ ամիսներով մնալ այստեղ»,- ասել է ֆրանսիացի կիսապաշտպանը։
Հուլիսի 15-ին Ֆրանսիայի հավաքականը կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա «Լուժնիկի» մարզադաշտում։