Պաշտոնական․ Լոնդոնի «Չելսի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկանում ենք Լոնդոնի «Չելսի»-ի պաշտոնական կայքից, անգլական ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։ Թիմն այսուհետ կմարզի իտալական «Նապոլի»-ի մասնագետ Մաուրիցիո Սարրին։
Ինչպես տեղեկանում ենք, ստորագրվել է 3 տարվա պայմանագիր։
Հավելենք նաև, որ նախօրեին լոնդոնյան ակումբը թիմից հեռացրեց իտալացի մեկ այլ մասնագետի՝ Անտոնիո Կոնտեին, ով «Չելսի»-ի հետ նախորդ մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն։