Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդՓաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահինԱՄՆ ռազմական փորձագետը ադրբեջանամետ գիրք է գրել 44-օրյա պատերազմի մասինԱդրբեջանում ռազմաօդային ուժերի զորավարժություններ ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելՄոսկվան հույս ունի, որ «3+3» տարածաշրջանային ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. Լավրովը
Սպորտ

3 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին

Ռոնալդուն այլևս Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ չէ։ Սա ցավալի է, անհավատալի ու շատերի համար նաև անտրամաբանական։ Դեռ նախորդ մրցաշրջանում Արքայական ակումբը մտածում էր Ռոնալդուին փոխարինող գտնելու մասին, սակայն հիմա դա «Ռեալ»-ի առաջ դրված ամենամեծ հարցն է։

NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է 3 ֆուտբոլիստի, ովքեր ամենայն հավանականությամբ կփոխարինեն Ռոնալդուին «Ռեալ»-ում։

Նեյմար

Երբ սայթաքեցին Եգիպտոսի, իսկ հետո նաև Պորտուգալիայի հավաքականները, բոլորը սկսեցին խոսել, որ Ոսկե գնդակը կուղևորվի Բրազիլիա՝ Նեյմարի մոտ, սակայն․․․

Սակայն Բրազիլիան պարտվեց, իսկ Նեյմարը, մեղմ ասած, չտպավորեց։ Բայց դեռ ԱԱ 2018-ից առաջ խոսվում էր Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տրանսֆերի մասին։ Արդեն հիմա իսպանական ակումբի տնօրինությունը մտածում է Նեյմարի մասին, ու շատ հավանական է, որ առաջիկա շաբաթներում այս հարցը լուծվի։ Նախկինում խնդիրը կապված էր Ռոնալդուի հետ, ու շատերը մտածում էին, որ Ռոնալդուն չի հանդուրժի Նեյմարի ներկայությունը, սակայն հիմա ստեղծված են իդեալական պայմանները՝ Նեյմարին դարձնելու Արքայական ակումբի առաջատար։

Կիլիան Մբապե

Լինել 19 տարեկան ու ցուցադրել Աշխարհի առաջնությունում այսպիսի հրաշալի ֆուտբոլ, ոչ բոլորը կարող են։ Այս առաջնությունում Մբապեն վերականգնեց իր հավատն ու աշխարհին ցույց տվեց, որ «ՊՍԺ»-ում անցկացրած դժգույն մրցաշրջանը դեռ չի նշանակում, որ նրա մոտ խաղային անկում կա։ Մբապեն ընդամենը 19 տարեկան է ու այս պահի դրությամբ գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում։ Դեռ մայիս ամսին «Ռեալ»-ը մի պահ ֆիքսվեց Կիլիանի տրանսֆերի վրա, սակայն հետո այդ լուրը մարեց։ Մբապեն էլ իր հերթին ակնարկել էր, որ երկար չի մնա «ՊՍԺ»-ում։ Իսկ Ռոնալդուի բացակայության դեպքում թիմ կանչել Մբապեին, նշանակում է՝ առաջիկա 10 տարում թիմի կազմում ունենալ ֆանտաստիկ խաղացողի։ ԱԱ 2018-ի եզրափակիչը դեռ առջևում է, որից հետո իսպանական ակումբը միանշանակ կակտիվանա ու կմտածի Մբապեի մասին։

Էդեն Ազար

Բրազիլիայի հավաքականի հետ հանդիպման մասին Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստ Էդեն Ազարը ցույց տվեց, որ նա մի քանի աստիճան բարձր է կանգնած, քան Նեյմարը։ Թե՛ դրիբլինգով, թե խաղի կազմակերպմամբ ու թե խաղի զարգացման յուրահատուկ մտածելակերպով Ազարը մի քանի անգամ բարձր է Նեյմարից։ Մինչ ԱԱ 2018-ի մեկնարկը, Էդեն Ազարն ակնարկեց «Ռեալ»-ի ղեկավարներին, որ եթե հետաքրքրվեն իրենով, ապա նա կգա։ Ազարի կարիերայում հասունացել է ակումբի փոփոխության հարցը, որը նոր թարմություն կբերի ֆուտբոլիստին։ Իսկ 27-ամյա Ազարը կարող է դառնալ նոր «Ռեալ»-ի նոր առաջատարը ու 3-4 մրցաշրջան իրեն դրսևորել հիանալի։