Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Տարոն Մարգարյանը չէր սիրում Երևանն ու երևանցուն, այլապես իր հետևից նման «տձև» քաղաք չէր թողնի

Բազմագույն կտուրներ, տձև էլիտար շենքեր, խայտառակ տրանսպորտ, ջրահեռացման, անձրևատար համակարգերի, կանաչ տարածքների, մայթերի բացակայություն, քաղաքի կենտրոնի լավագույն հատվածներում օլիգարխներին պատկանող սրճարաններ կամ առանց որևէ համաչափության մայթերին առաջ եկած խանութներ, մի խոսքով՝ թե՛ ներքին և, թե՛ արտաքին գորշություն ունեցող քաղաք. սա Երևանի երկարամյա քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնի անձնագիրն է: Հեռացավ՝ թողնելով ավերված քաղաք, որը ոչ մի կերպ չի կարող հավակնել զբոսաշրջիկների հետաքրքրությանը, ինչո՞ւ, որովհետև «հյուսիսայինպողոտաներ» աշխարհի տարբեր հատվածներում շատ են, իսկ 2800 տարեկան քաղաքին հարիր ոչ մի հին շինություն չի պահպանվել և չի մատուցվում Հայաստան եկածներին: 

Տարոն Մարգարյանի դիմագծի մեկ այլ բնորոշում է նաև ծայրաստիճան խուսափումը իր քաղաքի բնակչությունից և ԶԼՄ-ներից: Զրո ասուլիս, որտեղ կարող էին մտնել ոչ միայն ընտրված լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլև բոլորը, իսկ, երբ ստացվում էր մի տեղ «բռնացնել», այնպես էր ճողոպրում, կարծես թե գողոնը ձեռքին էր հայտնաբերվել:

Տարոն Մարգարյանի պաշտոնավարման մասին կարելի է և՛ շատ երկար գրել, և՛ շատ կարճ: Փորձելով հնարավորինս սեղմ նկարագրել այն, ինչ արեց Մարգարյանն իր «տիրապետության» օրոք, պետք է ընդամենը վերջին երկու ամսվա ընթացքում դիտարկել Երևանը: Անկեղծ տպավորություն է, որ Մարգարյանն այս քաղաքը միայն իր բիզնես հետաքրքրությունների համար էր ղեկավարում, իսկ պաշտոնն այդ «բարի» նպատակին էր միայն ծառայեցնում:

Երբ արդեն հասկանալի էր դարձել իր հեռացումը, Մարգարյանն առանց սրտացավության, գուցե նաև կազմակերպված ձևով շուկայի վերածեց Կենտրոնը: Քայլե՞լ եք Հյուսիսային պողոտայով՝ «բարդակ» բառի ամենավատ իմաստով՝ սկսված մարմնավաճառներից մինչև էժանագին խաղալիքներ, վնասակար քաղցր բամբակների վաճառքից, մինչև մուրացիկներ և անտաղանդ երաժիշտներ: Կարծես վերադարձել ենք 90-ականների սեղանիկներին, որոնցում մանր-մունր, հիմնականում անպետք իրեր են վաճառում, սա՝ Կենտրոնը, իսկ ի՞նչ կատարվեց ծայրամասերում: 40 աստիճան ջերմաստիճանի պարագայում Տարոն Մարգարյանի հավանությանն արժանացած «Սանիթեքը» գարշահոտությունը լցրել է մարդկանց տներ, չկա աղբը հավաքելու նախկին էնտուզիազմը, կարծես Տարոնի գնալուց հետո քաղաքն անտեր է, գլուխը չկա:

Քաղաքի այս բարձիթողի վիճակն է, որ հիմք է տալիս մտածելու՝ Տարոն Մարգարյանը չէր սիրում Երևանը և երևանցուն: Նա 7 տարի ղեկավարելուց հետո անգամ կարիք չհամարեց հեռանալիս նշել այն պատճառները, թե ինչու է հեռանում իր «սիրելի» քաղաքի պաշտոնավարումից, նա իրեն վեր դասեց, որ իր հարցերը քննարկի իր ժողովրդի հետ:

Այս պարագայում նրա հեռացումը այսրոպեական անհրաժեշտություն էր, իսկ ապօրինի հարստացումը՝ անհապաղ ստուգելու հիմք:

Դե հո չե՞նք կարող պնդել, որ իր աշխատավարձով կարողացել է մի քանի բազմահարկ շքեղ առանձնատուն, միլիոններ ու մեքենաներ կուտակել:

NEWSPRESS.am