Վրաստանում 19-ամյա հովիվը սպանել է ամերիկացիների ընտանիքի անդամներին
Վրաստանում երիտասարդ հովիվը խոստովանել է, որ սարերում կրակել ու սպանել է 2 մարդու։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ինչպես հաղորդում է Interfax-ը, Վրաստանում ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ հովիվ, ով մեղադրվում է ամերիկացիների ընտանիքի սպանելու մեջ։ Երիտասարդն ընդունել է իր մեղադրանքը։ Այս մասին հայտնում է Վրաստանի քրեական հետախուզության բաժնի պետ Մամուկա Չելիձեն։
19-ամյա հովիվը կրակել ու սպանել է ամերիկացիներ Ռայան ու Լորա Սմիթներին, ինչպես նաև նրանց 4-ամյա երեխային։
Առայժմ պարզվում են նոր մանրամասներ։ Հավելենք նաև, որ այս պահի դրությամբ հարուցված է քրգործ՝ կա 2 և ավելի անձի սպանության դեպքի առթիվ:
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։