Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել ծառին․ կան վիրավnրներԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվելԷս կառավարությունը սիրում է ուրիշի սեփականությունը խլել, այդ երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ)Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ. ՊետրոսյանCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՀՀԿ-ից ԲՀԿ, ՔԺԿ-ից մինչև ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահիԱյսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին․ քաղաքագետԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»
Տնտեսություն

Միտինգներ են անում, քոչարի են պարում՝ դրանք ժամանակ շահելու համար է․ Ամուլսարի խնդիրն ավելի խորքային է․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վստահեցնում է՝ իր պաշտոնավարման ընթացքում երբեք հանքերի գործարկման հետ կապված ակցիաներ չեն եղել։

Մասնավորապես, խոսելով Ամուլսարի հանքարդյունաբերության մասին` Հրանտ Բագրատյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ այնտեղ «Լիդիան Արմենիա»-ի կողմից բարձրաձայնված 400 մլն ներդրումը կատարվել է հետագայում այն կրկնապատկելու ակնկալիքով։ Հրանտ Բագրատյանը վստահ էլ չէ, որ հենց 400 մլն է ներդրվել։

«Հնարավոր է` ավելի քիչ է դրել, ասում է` 400, և հետո, շատ հնարավոր է նաև, որ նա, օրինակ, աշխատավարձն էլ է ներդրում համարում, քանի որ ներդրրումը կարող է լինել նաև այդ տեսքով»,- ասում է Բագրատյանը։ 

Սա մի կողմից, մյուս կողմից էլ կա նաև էկոլոգիական խնդիր․ կան վնասներ և դրանք չեն չեզոքացվում։

«Սովորաբար, հանքը շահագործելիս՝ հասարակության ստացած օգուտը պետք է լինի բավարար՝ բնությունը վերականգնելու համար»,- ասում է նախկին վարչապետն ու հավելում, որ չկա օրենսդրություն, թե որքան պետք է օգուտ ստանա պետությունը և որքան կարող է ներդրվել բնությունը վերականգնելու համար։

Նրա որակմամբ՝ երկու տարի միայն անիմաստ խոսում են՝ համապատասխան օրենք ընդունելու և խնդիրն այս դաշտում կարգավորելու փոխարեն։

«Պետք է կանգնել ժողովրդի առաջ և ասել, որ աղտոտում չի լինի, ձորի էկոլոգիան չի կորի և տեղանքը կվերականգնվի: Եթե այս ամենը չկա, և «Լիդիան»-ը ոչ մի փաստարկ չի բերում, թե, օրինակ, ի՞նչ արժե 1 հա մաքուր անտառը, ապա ինչի՞ մասին է խոսքը»,- ասում է Հրանտ Բագրատյանը։

Նա նկատում է, որ Ամուլսարի հետևում կանգնած է եղել գործող նախագահ Արմեն Սարգսյանը, ով ինքն է հայտարարել, որ վաճառել է այդ ամենը։

«Չեմ հասկանում, թե պետական հանքը ո՞նց կարող էր վաճառել: Միտինգներ են անում, գնում է ակտիվիստների հետ քոչարի է պարում, ժպտում դեմքներին․․․ դրանք սուտ են, հասարակության ուշադրությունը շեղելու համար են։ Խնդիրը շատ խորն է․ էկոլոգիան, բնությունը, ջուրը թունավորվում են»,- ասում է Հրանտ Բագրատյանն ու վստահեցնում, որ խնդիրն արագորեն պետք է լուծվի և ոչ թե պետք է դադարներ տալ, ու նորից ընդհատվի խնդրի հանգուցալուծումը։

Նա նկատում է, որ խնդրի լուծումը դժվար է․ վարչապետ Փաշինյանը գործ ունի մի կողմից ժողովրդի դժգոհության, վտանգվող էկոլոգիայի, մյուս կողմից էլ՝ արտաքին ուժերի հետ, բայց ամեն դեպքում հույս է հայտնում, որ Փաշինյանին կհաջողվի գլուխ հանել այս ամենից։