Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Քաղաքականություն

Նոր իշխանությունը բանակցային սեղանին պետք է դնի նաև Նախիջևանի հարցը. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը վստահեցնում է՝  և՛ Ղարաբաղի, և՛  Նախիջևանի հարցը նոր փուլ մտավ այն պահից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն այլևս բանակցային գործընթացում չի խոսի Արցախի փոխարեն: 

Քաղաքագետը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ երկար տարիներ լինելով այս հարցի քննրակումների մեջ ու ուսումնասիրելով այն՝ անորոշության մեջ է հայտնվել, քանի որ գոնե իր համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ իմաստով են մտնելու բանակցությունների գործընթաց:

«Խնդիրը դրված է այսպես. եթե նոր իշխանություններն ասում են՝ Ղարաբաղի ներկայացուցիչների փոխարեն չեն նստելու բանակցությունների սեղանի շուրջ, նշանակում է, որ բանակցություններին ՀՀ-ն ինքն իրեն է ներկայացնելու, այստեղ այն վտանգը կա, որ ՀՀ-ն դառնում է Ղարաբաղյան հակամարտության կողմ, մի բան, որը Բաքվի նպատակն է»,- ասում է Ալեքսանդր Մանասյանը և հիշեցնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստում է Արցախի փոխարեն:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ երբ հայտարարվում է, որ Հայաստանը բանակցելու է ո՛չ թե Արցախի, այլ հենց իր փոխարեն՝ նշանակում է նա դառնում է հակամարտության կողմերից մեկը: Ալեքսանդր Մանասյանն ընդգծում է, եթե նոր իշխանությունը մտնում է նման գործընթացի մեջ, ապա հազար անգամ պետք է կշռի, քանի որ այդ հայտարարությունները կարող են օգտագործվել բոլորովին այլ իմաստներով մեր հակառակորդի կողմից:

«Իմ կարծիքով՝ Բաքուն վերջին լարումներով փորձում է ստիպել ՀՀ իշխանություններին, որ իրենք հենց իրենց անունով նստեն բանակցությունների շուրջ, իսկ ինքը շարունակի չխոսել Արցախի հետ: Սա վերջին իրադարձությունների դիվանագիտական կողմն է»,- ասաց քաղաքագետը:

Նա նշեց նաև, որ պետք է լավ մշակվեն այդ բանաձևերը՝ արդյոք Հայաստանը ներկայանո՞ւմ է որպես հակամարտության կողմ, թե՞ ոչ, ու եթե ներկայանում է, ապա ի՞նչ հարցերով է ներկայանում: Ինչպես նաև պետք է մտածել, թե այդ սեղանի շուրջ ինչպե՞ս պետք է բարձրացվի Նախիջևանի հարցը:

«Նախիջևանի հարցը հեշտ չի դնել սեղանին, քանի որ բարձրացնել Նախիջևանի խնդիրը, նշանակում է՝ հակառակվել Ռուսաստանին»,-ասում է քաղաքագետն ու հավելում, որ Նախիջևանի խնդիրը քաղաքական քննարկումների դաշտից դուրս է մնացել նախկին 3 նախագահների մեղքով: