Էդգար Մանուչարյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականում իր թիմակիցներին
Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականում իր թիմակիցներ Հենրիխ Մխիթարյանին ու Մարկոս Պիզելիին:
«Կարծում եմ՝ Հենրիխ Մխիթարյանը չի զիջում Մարկո Ռոյսին ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Պարզապես միշտ առաջին հերթին առանձնացնում են եվրոպացիներին:
Ինձ համար կարեւոր չէ՝ մարդը սպիտակամորթ է, թե սեւամորթ, թուրք, թե ադրբեջանցի: Հասկանալի է, որ կան խնդիրներ եւ տեղի է ունեցել պատերազմ, սակայն ամեն բան մարդուց է կախված: Եթե նա նորմալ մարդ է, ապա ինչ նշանակություն ունի, թե որ ազգից է:
Պարկոս Պիզելին ինձանից լավ է խոսում հայերեն եւ նաեւ շատ լավ է հայհոյում: Մարկոսը մոտ 10 տարի առաջ էր եկել Հայաստան, որին տվել է հնարավոր ամեն բան: Նա չի հերքում, որ որպես ֆուտբոլիստ հայտնի է դարձել մեզ մոտ»,- Մանուչարյանի խոսքը մեջբերում է «Футбол» օրաթերթը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 27-ամյա հարձակվողը մասնակցել է 11 խաղի՝ խփելով 5 գոլ: