Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Բաց նամակ ՀՀ վարչապետին, ԱԱԾ տնօրենին, ուժային կառույցների ղեկավարներին՝ Մ. Գրիգորյանի կողմնակալ վճռի վերաբերյալ

ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր
Վանեցյանին

ՀՀ ԿԱ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի
խորհրդական Սասուն Խաչատրյանին

ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության
առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին

Ի լրումն իմ նախորդ հաղորդման.

Նո.1-176 գործով Աշտարակի շրջանի ժողդատավոր Մ.Գրիգորյանի կողմից 1994 թվականի դեկտեմբերի 19-ին կայացված դատավճռով Հրանտ Գրիգորյանը հորս՝ Մհեր Պողոսյանին կյանքից զրկելու համար մեղավոր է ճանաչվել՝ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 2591 -ի հոդվածի «Բ» կետով և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով:

Հիշյալ դատավճռի ուսումնասիրությամբ, ի զարմանս ինձ, պարզվել է, որ 1994 թվականի ապրիլի 16-ի, այսինքն՝ հորս սպանության օրվա դրությամբ, հայրս իբրև թե հանդիսացել է թիվ 74361 զորամասի զինծառայող, և դա այն պայմաններում, երբ հայրս որևէ զորամասի, առավել ևս թիվ 74361 զորամասի զինծառայող չի հանդիսացել, այլ դեպքի օրվա դրությամբ հանդիսացել է գործարանի տնօրեն:

Նույն այդ դատավճռի համաձայն՝ հայրս կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքը ստացել է Հրանտ Գրիգորյանի արձակած կրակոցից Էջմիածնի շրջանի Տարոնիկ գյուղի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրում, մինչդեռ, ինչպես հիշում եք, համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի այդ ժամանակվա տեղակալի կողմից տրված գրության՝ հայրս զոհվել էր Մարտակերտի շրջանում՝ մարտական գործողությունների կատարման ժամանակ:

Դատավճռի ուսումնասիրությամբ պարզվել է նաև այն կարևոր հանգամանքը, որ գործով որպես վկա հարցաքննվել են բացառապես Հրանտ Գրիգորյանի այն ընկերները, ովքեր դեպքի օրը գտնվել են նրա հետ միասին այդ ռեստորանային համալիրում և չի հարցաքննվել գործով անկողմնակալ ու անաչառ գեթ մեկ վկա, որպիսին կարող էր հանդիսանալ, օրինակ, հիշյալ ռեստորանային համալիրի որևէ աշխատակից, ով կարող էր ներկայացնել դեպքի իրական հանգամանքները:

Դրանով հանդերձ, զավեշտալի է, բայց փաստ, որ հարցաքննված նույն այդ վկաների ցուցմունքների համաձայն, Մհեր Պողոսյանի հրազենային վնասվածք ստանալու բուն դրվագին նրանցից և ոչ մեկն ականատես չի եղել, այդուհանդերձ, չգիտես, ինչ տրամաբանությամբ, դատարանը հաստատված է համարել, որ հայրս՝ Մհեր Պողոսյանը, կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել Հրանտ Գրիգորյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում:

Ուշադրության է արժանի նաև հիշյալ դատավճռում վկայակոչված Հրանտ Գրիգորյանի ցուցմունքը: Մասնավորապես, այդ ցուցմունքի համաձայն՝ դեպքի հաջորդ օրը Հրանտ Գրիգորյանն իմացել է, որ իր արձակած կրակոցից Մհեր Պողոսյանը մահացել է: Այդուհանդերձ, նույն օրն էլ մեկնել է Ղարաբաղ՝ ծառայության, իսկ մի քանի ամիս անց՝ հոկտեմբեր ամսին վերադառնալով և տեղեկանալով, որ քրեական գործ է հարուցվել, մեղայականով ներկայացել է:

Այստեղ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ դատավճռում հիշատակված հիշյալ ցուցմունքի վկայակոչված հատվածը ոչ միայն հորինված է և միտված դեպքի վայրից Հրանտ Գրիգորյանի փախուստն ու տուժողին անօգնական վիճակում թողնելու հանգամանքն ամեն կերպ արդարացնելուն, այլ նաև հակասում է տրամաբանության կանոններին:

Հռետորական հարց է ծագում. եթե Հրանտ Գրիգորյանը դեպքի հենց հաջորդ օրը տեղեկացված է եղել, որ իր արձակած կրակոցից հայրս մահացել է, ապա ինչպես կարող էր քրեական գործ չհարուցվել և ինչպես կարող էր նա հոկտեմբեր ամսին նոր միայն տեղեկանար հարուցված քրեական գործի մասին:

Կամ, եթե նա ցանկանում էր մեղայականով ներկայանալ և աջակցել քննությանը, ինչու նա հենց դեպքի հաջորդ օրը դա չարեց, այլ արեց ամիսներ անց նոր միայն:
Պակաս ուշագրավ չէ նաև դատարանի կողմից հիմք ընդունված Հրանտ Գրիգորյանի կրակոց արձակելու հանգամանքները: Մասնավորապես, հարցաքննված բոլոր վկաները միաբերան պնդել են այն կարևոր հանգամանքը, որ Նորիկ Կարապետյանի հետ վիճաբանության ու քաշքշուկի ժամանակ Հրանտ Գրիգորյանը հանել է ատրճանակը և սկսել օդ կրակել: Այնուհետև, շարունակել է օդ կրակել այն ժամանակ, երբ ընկել է գետնին:

Հատկանշական է այն հանգամանքը, որ հարցաքննված վկաներից և ոչ մեկը չի հայտնել այնպիսի տվյալներ, որպիսիք կվակայեին Նորիկ Կարապետյանի ձեռքում հրազենի կամ որևէ սառը զենքի առկայության մասին:

Այդ պայմաններում, եթե մի պահ փորձենք ընդունել, որ գետնին ընկնելուց հետո կրակոցներ արձակելով Հրանտ Գրիգորյանն իբրև այդ կերպ պաշտպանվել է, ապա որևէ պատճառաբանություն չկա այն հարցին, թե մինչև գետնին ընկնելն ինչու է Հրանտ Գրիգորյանը սկսել կրակոցներ արձակել:

Ավելին, որևէ պատճառաբանություն, առավել ևս տրամաբանություն չկա նաև Հրանտ Գրիգորյանի գործողություններում գետնին ընկնելուց հետո արձակված կրակոցների մասով, քանզի, եթե նա գետնին ընկնելուց հետո հարվածներ չի ստացել իր մարմնին և որևէ մեկը նրան զենքով չի սպառնացել, ապա ինչու է նա շարունակել կրակոցներ արձակել:

Ցավով պետք է նշեմ նաև, որ հորս՝ Մհեր Պողոսյանի հոգին մահից հետո է սավառնում երկնքում, իսկ մինչ այդ կենդանության օրոք հայրս երկնքով որևէ պարագայում չէր կարող սավառնել, հետևաբար դեպքից 24 տարի անց իմ ընտանիքին շարունակում է անհասկանալի մնալ այն հանգամանքը, որ, եթե ինչպես մինչև գետնին ընկնելը, այնպես էլ գետնին ընկնելուց հետո Հրանտ Գրիգորյանը կրակոցներ է արձակել բացառապես դեպի երկինք, ինչպես և ինչ հանգամանքներում ու պայմաններում է արձակած կրակոցներից առնվազն երկուսը դիպել հորս, ընդ որում՝ մեկը կրծքավանդակին, իսկ մյուսը՝ գլխին:
Նշված հանգամանքի պատասխանն առկա չէ նաև դատարանի՝ զավեշտ առաջացնող դատավճռում:

Ուստի, վստահաբար կարող եմ պնդել, որ այդ հանգամանքը չի պարզվել նաև հորս դիակի դատաբժշկական փորձաքննությամբ, ինչի մասին է վկայում հիշատակված դատավճռում դատաբժշկական փորձաքննության եզրակացության մասին հպանցիկ հիշեցնելը՝ առանց դրա մանրամասները վկայակոչելու:
1

961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 2591 -ի հոդվածի <<Բ>> կետը պատասխանատվություն է նախատեսել՝ Զենքի հետ, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար, եթե դրա հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել մի քանի անձանց կամ մահացել է տուժողը:
Այդ արարքի կատարման համար հիշյալ հոդվածով նախատեսված է եղել պատիժ՝ ազատազրկում մեկ տարուց մինչև տասը տարի ժամանակով:

Դատարանը, Հրանտ Գրիգորյանին դատապարտելով մեկ տարի ժամկետով ազատազրկման, ծանրացնող հանգամանքներ հաստատված չի համարել, իսկ որպես մեղմացնող հանգամանք հաշվի է առնվել ՀՀ պաշտպանության մարտերին, ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցելու հանգամանքը, ինչպես նաև այդ մարտերում ցուցաբերած խիզախությունը, որի համար նա արժանացել է նաև խրախուսանքի:
Միգուցե, ես և իմ ընտանիքը ըմբռնումով փորձեր վերաբերվել հիշատակված մեղմացնող հանգամանքներին, եթե Հրանտ Գրիգորյանին չմեղսագրվեր և նա Դատարանի դատավճռով մեղավոր չճանաչվեր հատկապես զենքի հետ վարվելու կաննոները խախտելու համար:

Կրկին ցանկանում եմ հռետորական հարց հնչեցնել. Հրանտ Գրիգորյանը լինելով զինծառայող, վաշտի հրամանատարի տեղակալ, ունենալով ավագ լեյտենանտի կոչում, մասնակցելով նաև մարտական գործողություններին և ցուցաբերած խիզախության համար անգամ պարգևատրվելով, ինչպես կարող էր զենքի հետ վարվելու կանոնները խախտել:

Սարսափելի է նույնիսկ պատկերացնելը, թե մարտի դաշտում Հրանտ Գրիգորյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտումներն ինչ վերջաբան են ունեցել...:
Ավելին, որևէ պատճառաբանություն չկա նաև այն հարցին, թե ինչու դատարանը որևէ կերպ չի անդրադարձել դեպքի վայրից Հրանտ Գրիգորյանի փախուստի դիմելու և հորս՝ Մհեր Պողոսյանին անօգնական վիճակում թողնելու հանգամանքին, ինչու որպես ծանրացնող հանգամանք չի դիտել դեպքի ժամանակ Հրանտ Գրիգորյանի հարբած վիճակում գտնվելու փաստը, որպիսի հանգամանքը հաստատվել է դատավճռով:

Արդյունքում, դատարանը կայացրել է անարդար և որևէ կերպ չպատճառաբանված դատավճիռ՝ Հրանտ Գրիգորյանին դատապարտելով հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժի:

Թերևս, տրամաբանական այդ հակասությունների և չպատճառաբանված հետևությունների այս շարքը կարելի է անվերջ շարունակել սույն դատավճռի պարագայում...:

Վերոգրյալի հիման վրա, խնդրում եմ սույն դիմումս ընդունել ի լրումն իմ կողմից նախկինում ներկայացված հանցագործության մասին հաղորդման և օրենքով սահմանված կարգով լուծել դրա ընթացքը:

Միաժամանակ կրկին պատրաստակամություն եմ հայտնում վարույթն իրականացնող մարմնի առաջին իսկ կանչով վերադառնալ ՀՀ և ներկայացնել իմ ձեռքի տակ եղած համապատասխան փաստաթղթերի բնօրինակներն ու հորս սպանության դեպքի առթիվ իմ փաստարկները:

Հարգանքով՝

Մհեր Պողոսյանի որդի՝ Էդուարդ Մհերի Պողոսյան
/հասցե՝ ՌԴ, ք.Կալինիգրադ, հեռ. 0079660000036/