Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Մամուլ

Հեքիաթներ Ամերիկայի մասին կամ մարդկային դիմանկարների պատկերասրահ ամերիկահայ գրողից (ֆոտո)

«Եթե ուզում ես ցույց տալ չար մարդուն, գտիր որտեղ է նա բարի, եթե ուզում ես ցույց տալ բարի մարդու՝ գտիր, թե որտեղ է նա չար». Ստանիսլվասկու այս խոսքերն է որպես բնաբան ընտրել Վարդգես Դավթյանը իր նոր ժողովածուի համար: «Հեքիաթներ Ամերիկայի մասին» հոգեբանական ճեպանովելների ժողովածուն լույս է տեսել ԱՄՆ-ում 2017 թվականին: Այս և հեղինակի մյուս գրքերն ընթերցողներն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում են ընթերցում և քննարկում:

«Սա գրողի տուն-թանգարան է, մշակութային օջախ, որտեղ մշտապես կազմակերպվում են ընթեցումներ և գրական ցերեկույթներ: Մեր հերթական միջոցառումը նվիրված է Վարդգես Դավթյանի գրականությանը»,- ասում է Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը: Նա անկեղծանում է Վարդգես Դավթյան գրողին մի քանի ամիս է, ինչ հայտնաբերել է իր համար: «Վարդգես Դավթյանն ինձ համար իրոք բացահայտում էր: Նրա ստեղծագործությունները մարդկային դիմանկարների պատկերասրահ է: Ընդամենը մի քանի շտրիխ, մի քանի վրձնահարված և բացահայտվում է մարդկային ճակատագիրը: Նա խոսում է հայ մարդու մասին՝ բացահայտելով համամարդկային խնդիրներ: Ուրախ եմ, որ դեռ շատ կան գործեր, որ «վայելելով» պիտի կարդամ»,- պատմում է Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանի տնօրենը:

Գրական ցերեկույթը կազմակերպվել է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

«Մեր կազմակերպությունը կոչվում է «Զինվորի մայր»: Թվում է՝ այն ոչ մի կապ չունի արվեստի և գրականության հետ: Սակայն ես կարծում եմ, հայ գրականությունը, հայի ինքնությունը արտերկրում տարածողները նույնպես զինվորներ են և մեր պարտքն է աջակցել նրանց և օգնել, որ նրանց գործերը հանրայնացվեն նաև հայրենիքում: Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանի հետ համատեղ մենք որոշեցիքն կազմակերպել այս հուշ ցերեկույթը, որը հույս ունեմ մտորելու առիթ կդառնա շատերի համար»,- ասում է «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանը:

Վարդգես Դավթյանը իրեն նվիրված գրական ցերեկույթին ներկա չէ, շուրջ 20 տարի նա ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս են տեսել նրա ստեղծագործությունների վերջին չորս ժողովածուները: Մինչ այդ հեղինակը ապրել, աշխատել և ստեղծագործել է Հայաստանում: Մասնագիտությամբ հոգեբույժ է: Գրել սկսել է պրակտիկ գործունեությանը զուգահեռ: Նրա հեղինակած հոդվածները 90-ական թվականներին լույս են տեսել նորանկախ Հայաստանի տարբեր պարբերականներում: Ժողովածուների թիվը մոտենում է երկու տասնյակին: Նրա ճեպանովելների հերոսը մարդն է՝ իր հույզերով ու զգացողություններով:

«Վարդգեսը հոգեբույժ է և միաժամանակ գրող: Նրա պատմվածքների համար հիմնականում հիմք են հանդիսանում առողջ և հիվանդ մարդկանց հետ նրա ունեցած զրույցները: Անգամ փոքր դրվագը կարող է դառնալ մեծ ասելիք ունեցող նովելի նյութ: Կարծում եմ, իր մասնագիտությունն է դրդել, որ ավելի խորը ճանաչի մարդուն, ավելի շատ խորքեր գտնի, հանձնի թղթին և մատուցի մարդկանց»,- նկատում է Անահիտ Հովնանյանը: