Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

ԿԳ նախարարի նոր որոշումները կարող են կոռուպցիոն նոր ռիսկեր ի հայտ բերել․ կրթության փորձագետ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան «լայվ»-ով հայտարարել է, որ 

«հաջորդ տարվանից կլինի առցանց համակարգ՝ կայք, որտեղ սեպտեմբերից առաջին դասարան հաճախող երեխայի ծնողը կմտնի, կբացի տվյալ դպրոցի էջը, և այնտեղ գրված կլինի՝ որքան թափուր տեղ կա առաջին դասարանցիների համար․․․ Երբ որ տեղերը լրանան, այլևս որևէ մեկը՝ ո՛չ տնօրենը, ո՛չ ծնողը, չեն կարողանա այդ թիվը գերազանցել և ավել աշակերտներ գրանցել․․․»։

Այլ կերպ ասած՝ դպրոցի ընդունելության դիմումի ձևը լինելու է էլեկտրոնային։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ, այս որոշումով դպրոցների մեծ մասի համար ոչ մի փոփոխություն չի լինի, այն կազդի միայն մի քանի հերթափոխով աշխատող դպրոցների վրա։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ կան դպրոցներ, որոնք ունեն ավելի շատ աշակերտ, քան իրենց տարածքը հնարավորությսւն է տալիս, և այս որոշման նպատակն այդ դպրոցներում աշակերտների թիվը բալանսի բերելն է։

Սա թերևս որոշման հետ կապված միակ դրական արդյունքը կարող է լինել, իսկ իրականում, ըստ փորձագետի, այն խնդիրների կստեղծի։ 

«Օրինակ՝ ծնողները, ովքեր ուզում են երեխային տանել թաղի դպրոց, կարող են պարզել, որ այդ դպրոցում այլևս տեղ չկա, արդեն փակվել է։ Այդ ծնողը կարող է ասել՝ ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ ընտրել իմ երեխայի դպրոցը։ Կամ ծնողն ուզում է տանել իր աշխատավայրին մոտ գտնվող դպրոց, ու պարզվում է, որ այլևս տեղեր չկան․․․»,-ասում է փորձագետն ու վստահեցնում, որ նմանատիպ դժվարություններ և խնդիրներ այս որոշումն անպայման կառաջացնի։

Բացի այդ՝ այս որոշումը ենթադրում է նաև կոռուպցիոն նոր ռիսկեր։ Սերոբ Խաչատրյանը բերում է օրինակներ․

«Օրինակ՝ պարզ չի՝ ասենք, 120 աշակերտի ընդունեցին, տարվա ընթացքում 2 հոգի գնաց այլ դպրոց, 2 թափուր տեղ բացվեց, հիմա ինչպե՞ս է որոշվելու՝ այդ տեղերը զբաղեցնելո՞ւ են, թե՞ ոչ, կամ ով հերթի մեջ առաջինն է նա է ընդունվելո՞ւ, թե՞ ինչ-ինչ ճանապարհներով հարցեր են լուծելու, այսինքն, չի բացառվում, որ համակարգի կառավարիչների կողմից ինչ-որ միջամտություն լինի»,-կարծում է փորձագետը՝ նշելով, որ կառավարիչը կարող է, օրինակ, մի 5 հոգու արտահերթ գրանցել։

Նա նկատում է նաև, որ սա դպրոցների ներքին մրցակցություն կարող է առաջացնել։ Եթե թաղամասում կա երկու դպրոց՝ մեկը բարվոք, իսկ մյուսը՝ ոչ այնքան, ապա ծնողը պետք է փորձի լավ դպրոցը տանել, ու կողքի դպրոցը ևս պետք է մտածի բարեկարգման մասին։ Սակայն մյուս կողմից էլ՝ ընտրության հնարավորությունը  սահմանափակվում է։

«Օրինակ՝ ես վատ բաներ եմ լսել այս մի դպրոցի մասին՝ ենթադրենք՝ ուսուցիչը կամ տնօրենը վատն են, իսկ թաղամասում ընդամենը երկու դպրոց է, բայց լավ դպրոցում տեղ չկա, ինձ ասում եք տար այն վատ համբավ ունեցող դպրոցը. փոխելո՞ւ են ուսուցիչներին, տնօրենին՝ իհակե ոչ․․․ Եթե նման որոշում կայացվում է, պետք է նաև պետությունն այս խնդիրների մասին մտածի»։