Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազին
Մշակույթ

Սիլիկյանի տունը, Սարդարապատի շտաբն ու տանիքից ցած նետված Առաքել Աֆրիկյանը․ Երևանի «ամենալեգենդար» շենքի ոդիսականը (ֆոտո)

Երևանում շատ քիչ են մնացել այն շենքերը, որոնք պատմամշակութային կոթողներ են, ժամանակին ունեցել են հարուստ պատմություն ու հիմա պահպանում են գոնե արտաքին գոյությունն ու գեղեցկությունը։ Այդ տեսանկյունից Գյումրին ու Երևանն անմրցելի են, քանի որ այս պահի դրությամբ միայն մատների վրա կարելի է հաշվել այն շենքերը, որոնք կանգուն են մնացել։ Մյուս կողմից էլ շատ քչերը գիտեն կանգուն մնացած մի քանի շենքերի հարուստ պատմության մասին։ Այդպիսի փաստերը պահպանվում են արխիվների մութ ու սառը նկուղներում, կամ էլ քաղաքում ապրող մի քանի մարդկանց հուշերում։

Շատերն են անցնում Պուշկինի փողոցով, սակայն քչերն են նկատել Պուշկինի 38 հասցեում գտնվող հրաշալի ճարտարապետական կոթողը, որն իր համեստությամբ ու գեղեցկությամբ մնացել է բարձրահարկ ու անճոռնի շենքերի ստվերում։ Հիմա շենքն աննկարագրելի է, քանի որ նկարազարդ առաստաղներից ու պատերից գրեթե ոչինչ չի մնացել։ Շենքի հենց մուտքում հաց են վաճառում, որն էլ գրեթե կապ չունի նկարազարդ առաստաղի հետ, որն արվեստի գլուխգործոց է։ Առաջին հարկում գրասենյակներ են։ Այս շենքի հարուստ անցյալից մնացել են միայն հուշերը, արտաքին տեսքն ու նկարազարդ պատերը։

NEWSPRESS.am-ը զրուցեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբուլցյանի հետ, ով խոսեց շենքի պատմության ու ներկա վիճակի մասին։

-Ի՞նչ շենք է սա ու ե՞րբ է կառուցվել այն։

- Այս շենքը պատկանել է Բաքվի մեծահարուստ նավթատեր ընտանիքներից մեկին՝ Աֆրիկյաններին։ Սա եղել է նրանց ընդունելության տունը, որտեղ ընդունում էին մարդկանց, գործարարներին։ Շենքն արտաքնապես շատ գեղեցիկ է։ Ժամանակին գեղեցիկ է եղել նաև ներսը։ Պատերն ու առաստաղները նկարազարդ էին, սակայն հիմա պահպանվել է միայն նկարազարդ 2 հատված։

Ես արխիվներում փնտրել եմ փաստաթղթեր այն մասին, թե շենքը որ թվականին է կառուցվել, սակայն ոչ մի հստակ փաստաթուղթ չեմ գտել։ Ժամանակին շենքի դրսի դուռը մի բռնակ ուներ, որի վրա գրված էր 1813 թվական։ Այստեղ կարելի է ենթադրել, որ կա՛մ շենքը կառուցվել է 1813 թվականին, կա՛մ էլ բռնակն է 1813 թվականի, սակայն այն տեղադրվել է ուշ։ Ու հետևաբար շենքը կառուցվել է 1813 թվականից հետո։ Սրանք հետևություններ են, բայց մեկ բան հստակ է, որ շենքը կառուցված է եղել հեղափոխությունից առաջ։

-Ի՞նչ գործառույթ էր կատարել շենքը մայիսյան հերոսամարտերի, Առաջին հանրապետության ու Խորհրդային ժամանակաշրջանում։

-Հատկանշական է, որ Սարդարապատի հերոսամարտի ժամանակ այս շենքը եղել է գլխավոր շտաբը։ Այստեղ շատ է եկել Արամ Մանուկյանը։

Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգերը, բոլշևիկները սպանեցին մեր հերոսներին ու մտավորականներին այնպես, ինչպես թուրքերն էին սպանում 1915 թվականին։ Սովետական միությունը շենքը վերցրեց Առաքել Աֆրիկյանից ու սեփականաշնորհեց այն։ Առաքել Աֆրիկյանն էլ իրեն ցած նետեց տանիքից ու ինքնասպան եղավ։ Սեփականաշնորհումից հետո այս շենքում գործում էր «Գավառկոմ»-ը։ Որոշ ժամանակ հետո դարձավ բնակելի շենք, որտեղ ապրել է նույնիսկ Մովսես Սիլիկյանը, ում 1937 թվականին գնդակահարեցին։ 37 թվականից հետո այստեղ է եղել ցուցադրական թիվ 1 դպրոցը, որտեղ սովորել են Սերգեյ Մերգելյանն ու Սիլվա Կապուտիկյանը։ Մինչև 1988-1989 թթ շենքում է գործել «Սովետական մանկավարժ» թերթի խմբագրությունը։ Իսկ 1990 թվականից հետո այս շենքը տվեցին բարեգործական կազմակերպություներին։

-Հիմա որպես ի՞նչ է գործում շենքը։ Արդյոք կա՞ վտանգ, որ այն կքանդվի։

Շենքի առաջին հարկը մասնավոր սեփականություն է, իսկ երկրորդ հարկում գրեթե ամբողջությամբ բարեգործական կազմակերպություններ են։ Անհաշվելի են այն դեպքերը, երբ ցանկացել են շենքը քանդել։ Զարմանալի է, բայց Սովետական տարիներին ես աշխատել եմ հուշարձանների պահպանության բաժնում, իսկ այդ ժամանակ կանխել այս շենքի քանդման որոշումը, նշանակում էր հրաշք։

Հիմա նույնպես գալիս են, առաջարկներ անում, սակայն ես ամեն ինչ արել ու անում եմ, որ այս շենքը պահպանի իր գոյությունը։

Ընդգծենք նաև, որ շենքի ներսում մինչև այսօր էլ պահպանվում են շենքի պատերին ու առաստաղներին արված յուրօրինակ որմնանկարները ու թվով 6 սալիկապատ բուխարիներ, որոնք պատրաստվել են 20-րդ դարի սկզբին։ Իսկ Wikipedia կայքից իմանում ենք, որ շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: