Խռովություններ հայկական բռնցքամարտում. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
Վերջին շրջանում հայկական բռնցքամարտում որոշակի խռովություններ են հասունացել. շատ մարզիկներ բողոքում են ֆեդերացիայի ներկայիս նախագահից և գլխավոր մարզչից:
Խնդիրները բազմազան են, որոնք շուտափույթ հարթման կարիք ունեն: Հենց այդ նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր մոտ է հրավիրել բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ներակայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմաթիվ այլ հարցեր ՝ հատկապես նոր մարզադպրոցներ կառուցելու և բռնցքամարտը Հայաստանում էլ ավելի զարգացնելու ուղղությամբ: