Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ՀՖՖ նախագահի պաշտոնից․ չարաչար սխալվում եք՝ ինձ ճղելով չեմ մնա․ Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը համամիտ է վարչապետ Փաշինյանի այն տեսակետին, որ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը լինի երկրպագուների և ֆուտբոլային հանրության սրտով։
Այդ մասին նա ասաց Սևանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26-րդ համաժողովի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ՀՖՖ-ի նախագահի արտահերթ ընտրությունը կլինի փետրվարին։
«Ի՞նչ է նշանակում` ընտրվել ֆեդերացիայի նախագահ և չլինել ֆուտբոլային հանրության նախընտրած մարդը: Եթե ֆուտբոլային հանրությունը չընտրի, ես ոչինչ անել չեմ կարող: Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, իհարկե՛ ոչ։ Չարաչար սխալվում եք, եթե մտածում եք ինձ ֆուտբոլային հանրությունը չուզի տեսնել այդ պաշտոնում, ես ինձ ճղելով ասեմ՝ պիտի մնամ, ո՛չ»,-ասաց Հայարպետյանը։