Լարված իրավիճակ, ուշաթափություններ, հայհոյանքներ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձգվեց.1in.am
Անցած տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դատական նիստն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում։Դատական նիստի մեկնարկից անմիջապես հետո, երբ նիստերի դահլիճ բերվեցին ամբաստանյալները սպանված կուրսանտի հարազատները բղավոցներով փորձեցին հարձակվել նրանց վրա: Կարգադրիչները ստիպված եղան ամբաստանյալներին հեռացնել նիստերի դահլիճից։
Դատական նիստը, սակայն, չսկսած` հետաձգվեց։