Ում ինչ պաշտոն կհասնի. Սերժ Սարգսյանը փղերին նախաճաշ բաժանելու պրոցեսի մեջ է
«Իշխանությունները գործի են դրել ողջ վարաչական ռեսուրսները, ընտրացուցակները ուրճացված են, պետական հաստատություններում աշխատող մարդկանց վրա ճնշումներ են գործադրվում», – «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար` Արթուր Սաքունցը:
Նա նաև ասաց, որ Հանրային հեռուստաընկերության միջոցով սահմանդրությանը ոչ ասողները դեբատների ֆորմատով իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորություն չունեցան, այդտեղ հնարավորություն ունի միայն Աշոտյանը:
Հարցին՝ ընդդիմությունն ինչպիսի հնարավորություններ ունի, որպեսզի պայքարի վարչական լծակների դեմ, Ա. Սաքունցը պատասխանեց, որ ինքն ընդդիմության ո՛չ փաստաբանն է, ո՛չ էլ իրավաբանը: Ըստ նրա` այսօր գոյություն ունեցող դաշտը մի ամբողջության մեջ է: Սաքունցը նաև ընդծեց, որ նոր սահմանադրությամբ իշխանությունը լուծում է իր շարունակականության խնդիրը, իսկ հիմա Սերժ Սարգսյանը փղերին նախաճաշ բաժանելու պրոցեսի մեջ է. զբաղված են նրանով, թե ում ինչ պաշտոն կահասնի: