Ռուսաստանը Սև ծովում հարված է հասցրել թուրքական նավին. կան զոհերՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԱրշակունյաց պողոտայում մեքենա է այրվել․ տուժածներ չկան
Կիևյան կամրջի աշխատանքների տեմպը լավ է, կարևոր է ավարտել ժամանակին. Ավինյան
Փամբակ գետում 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆԲոլիվիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. բոլոր անդամները զոհվել են
Ինչու եմ ասում՝ մանդատ չվերցնել․ Արփինե Հովհաննիսյանը մի քանի կարևոր շեշտադրում է արել (տեսանյութ)
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը«Վիվառո»-ն պատերազմում երկու թևը կորցրած երիտասարդին վարձել է որպես դիլեր, ապա վիրավորել նրան՝ ասելով, որ նա անպիտան է այդ աշխատանքի համար (տեսանյութ)Շարունակվող ցանկ․․․ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում․ Տիգրան ԱբրահամյանՈւժգին պայթյուն Կատարի գազի վերամշակման գործարանում. կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներԲալահովիտ բնակավայրի դաշտամիջյան հատվածում մոլորված քաղաքացին հայտնաբերվել էԻրանը և ԱՄՆ-ն Ժնևում համաձայնության են եկել
ՍԴ-ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26-ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5–ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում վթարի մասինԵրկրաշարժ` Հայաստանում. այն զգացվել է Տավուշի մի շարք բնակավայրերումԱռաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային ԿոնգրեսՎերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները. Աբբաս ԱրաղչիԱրագածոտնում բախվել են մարդատար «Գազել»-ն ու «ԶԻԼ»-ը․ «Գազել»-ը գլխիվայր հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 11 վիրավորԿալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդինԼուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառովԲրազիլիայում հաքերները կոտրել են արտակարգ իրազեկումների համակարգը և բնակիչներին ուղարկել առեղծվածային հաղորդագրությունԿարկուտի հետևանքով Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալԺամը 15:00-ի դրությամբ եղանակի ռեկորդային ցուցանիշները գերազանցվել ենՊակիստանի վարչապետը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին ՇվեյցարիայումՀռոմի պապը իտալացիներին կոչ է արել նորից բացահայտել կաթոլիկ հավատքը«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՓամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանի հարավումԱնհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. 13 վիրավոր կաՌեալի նախկին աստղը սրտի կաթված է տարել և շտապ վիրահատվելԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ ՄեդվեդևՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԱրարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԵՄ տնտեսական անկումն անխուսափելի է․ EuractivԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըՎենսը կարող է այսօր մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններինՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ այս առումով զգալի առաջընթաց կգրանցենք․ ԿոբախիձեՆյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցումԻրանը ԱՄՆ-ից պահանջում է զսպել ԻսրայելինԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԴի Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներին
Վազող տողեր

«Ո՛չ իմ, ո՛չ, վարչապետի, ո՛չ քաղաքապետի երեխաները հատուկ դպրոցների երեխաներից լավը չեն». Անահիտ Բախշյան

Ինչպես խոստացել եմ, շարունակում եմ «Ո՞վ է վերահսկում դպրոցների կայքերի համապատասխանությունը ՀՀ կառավարության որոշման պահանջներին» նախորդ հոդվածը:

Այն թվերով ծանրաբեռնված կլինի, բայց դրանց վրա հենվելով փորձել եմ ցույց տալ որոշ հատուկ դպրոցների անիմաստ գոյությունը, պետական միջոցների աննպատակահարմար ծախսերն ու որոշ պատկան մարմինների ու պաշտոնյաների շահադիտական նպատակները, ովքեր արգելակում են պետության կողմից որդեգրած համընդհանուր ներառման քաղաքականության ընթացքը: Նշեմ, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով համընդհանուր ներառման քաղաքականությանն անցնելուց հետո որոշ հատուկ դպրոցներ շարունակելու են գործել:

Եվ այսպես, պարզելու համար, թե մանկություն սպասարկող Երևանի 22 պոլիկլինիկաներում 6-18 տարեկան հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հաշվառված քանի՞ երեխա կա, ո՞ր դպրոցն է հաճախում տվյալ երեխան, դիմել եմ պոլիկլինիկաներին խնդրանքով, որպեսզի տրամադրեն այդ ցուցակները: Այնքան էլ չվստահելով պոլիկլինիկաների տված ցուցակների ճշգրտությանը, այնուամենայնիվ փորձեցի հասկանալ, թե այդ 22 ցուցակներում Երևանում հաշվառված 1190 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներից քանի՞սն են հաճախում հանրակրթական դպրոցներ, քանի՞սը՝ հատուկ և քանի՞սը չեն հաճախում: Կրկնում եմ, պոլիկլինիկաների տված տեղեկություններն այնքան էլ ստույգ չեն, բայց հնարավորություն տվեցին ստանալ մոտավոր հետևյալ պատկերը:

Պարզվեց. Այդ ցուցակներում ներառված 1190 երեխաներից 909-ը հաճախում են հանրակրթական, 120-ը՝ հատուկ դպրոցներ, 161-ը դպրոց չեն հաճախում, որոնցից 27-ը Մարի Իզմիրլյան մանկատան երեխաներն են ու ըստ տնօրենի ներկայացրած տեղեկանքի, նրանք դպրոց չեն հաճախում ծանր առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Հատուկ դպրոցներում սովորող 120 երեխաներից 79-ը հաճախում են Երևանի ենթակայության 3 հատուկ դպրոցներ, որտեղ աշակերտների ընդհանուր թիվը 301 է: Հիմա հերթով ըստ դպրոցների:

2017-2018թ.թ. ուստարում Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թ.2 հատուկ /օժանդակ/ դպրոց»-ում սովորում են 130 երեխաներ, որոնցից 86-ը՝ Երևանից, սակայն ըստ պոլիկլինիկաների տվյալների 48-ն են հաշվառված Երևանում, Երևանի «մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 6 հատուկ /օժանդակ/» դպրոցում՝ 85, որոնցից 68-ը Երևանից, սակայն ըստ պոլիկլինիկաների տվյալների՝ 7-ն են հաշվառված Երևանում, «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալի»-ում՝ 86, որոնցից 65-ը Երևանից են, սակայն Երևանում հաշվառված են 24-ը:

Կարելի է, չէ՞, եզրակացնել, որ եթե երեխան պոլիկլինիկայում հաշվառված չէ որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ապա ինչո՞ւ է սովորում հատուկ դպրոցում: Ըստ այս տվյալների, որևէ կրթական կարիք չունեցող երեխաների թիվը կազմում է բոլորի մոտավորապես 2/3-ը: Հասկանալու համար, թե այս 3 հատուկ դպրոցների 301 աշակերտների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքները գնահատվա՞ծ են, ունե՞ն վկայագրեր, դիմել եմ Երևանի քաղաքապետին ու Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենին:

Երկու հասցեից ստացածս պատասխաններն իրարամերժ են, մասնավորապես ըստ քաղաքապետի՝ մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թ. 2 հատուկ դպրոցի 130 աշակերտներից 119-ը վկայագրված են, իսկ ըստ մանկավարժահոգեբանական կենտրոնի տեղեկանքի՝ երեխաների կարիքները գնահատելու նպատակով այդ դպրոցի կողմից վերջին անգամ գնահատման հայտը ներկայացվել է 2013-ին, այսինքն եթե անգամ այդ երեխաներն ունեն վկայագրեր, ապա դրանց համար անհրաժեշտ եզրակացությունները մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից տրված չեն:

Ստացվում է, որ դրանք կեղծ են: Նույն հակասական տվյալներն են թ.6 և թ.8 հատուկ դպրոցների դեպքում: Երևանի ենթակայության այս 3 հատուկ դպրոցների օրինակի վրա բոլորովին դժվար չէ եզրակացնել, թե ի՞նչ է կատարվում հատուկ դպրոցներում: Այնտեղ սովորող երեխաների մի մասը չունենալով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ավարտելով այդ դպրոցը ստանալու են վկայական կամ ատեստատ այդ դպրոցի կնիքով, որը երեխայի կրթության իրավունքի լուրջ խախտում է:

Եթե անգամ կասկածի տակ դնենք պոլիկլինիկաների տված տվյալները, որը ցավոք ոչ մի վիճակագրությամբ չգտա, որպեսզի համեմատեի, միևնույնն է, ակնհայտ է, որ այդ դպրոցներում սովորող երեխաների մի մասը չունեն ոչ մի առանձնահատուկ պայմանի կարիք,սակայն այդտեղ են, որովհետև մի կողմից սոցիալական անապահով պայմաններից ելնելով ծնողներն են նախընտրում այդ դպրոցները, մյուս կողմից՝ տնօրեններին է ձեռնտու շատ աշակերտ ունենալ ու խախտելով օրենք ու կարգ, ընդունեն ում ասես:

Այս խնդրով դիմել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ով ամիսներ առաջ խոստացել է ուսումնասիրել փաստը, սակայն դեռ ոչինչ չի հրապարակել: Երևանի ենթակայության 3 հատուկ դպրոցների 301 երեխաներից 219-ը Երևանից են, 82-ը՝ մարզերից: Հարց է ծագում, թե Երևանի ենթակայության դպրոցներում ինչո՞ւ են ընդգրկված մարզերի 82 երեխաներ այն դեպքում, երբ կան նաև մարզային և հանրապետական ենթակայության հատուկ դպրոցներ: Ահա դրանց տվյալները.

ԿԳՆ ենթակայության տակ գտնվող Երևանի թ. 11 մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցում սովորում է 59 երեխա, 22-ը՝ Երևանից ու ընդամենը 4-ն են հաշվառված Երևանում, 37-ը՝ մարզերից:

ԿԳՆ ենթակայության Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թ. 14 դպրոցում Երևանից սովորում են 58-ը, որոնցից 8-ն են հաշվառված Երևանում, իսկ մարզերից՝ 31-ը:

ԿԳՆ ենթակայության Երևանի լսոողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում Երևանից սովորում են 39-ը, նրանցից 10-ն են հաշվառված Երևանում, իսկ մարզերից՝ 89 երեխաներ:

ԿԳՆ ենթակայության Երևանի 16 հատուկ դպրոցում, որի ուղղվածությունը հայտնի չէ, կայքից ոչինչ չեք իմանա, Երևանից սովորում են 209, իսկ մարզերից՝ 14 երեխաներ, բայց ըստ պոլիկլինիկաների տվյալների նրանցից 1-ն է հաշվառված Երևանում:

ԿԳՆ ենթակայության Երևանի հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող թ. 17 հատուկ դպրոցում Երևանից սովորում են 47-ը և նրանցից 14-ն են հաշվառված Երևանում, իսկ մարզերից՝ 24 երեխաներ: Դպրոցի կայքում դրված միջոցառումների նկարներն էլ փաստում են, որ երեխաներից շատերը չունեն հենաշարժողական համակարգի խնդիրներ, իսկ կայքի ՇԻՆՈՒԹՅՈՒՆ պատուհանում չի երևում՝ դպրոցի շենքը հարմարեցվա՞ծ է նրանց ազատ տեղաշարժվելու համար :

ԿԳՆ ենթակայության Երևանի 12 հատուկ դպրոցում, որի ուղղվածությունը հայտնի չէ, կայքից ոչինչ չեք իմանա, Երևանից սովորում են 64-ը, նրանցից 5-ն են հաշվառված Երևանում, իսկ մարզերից՝ 34 երեխաներ:

Երևանի ենթակայության 3 հատուկ դպրոցների օրինակով նշեմ այս վտանգավոր երևույթի ամենագլխավոր պատճառը: Այս 3 դպրոցները 301 երեխաների համար 2017-ին պետբյուջեից ստացել են 382մլն 750.1հազար դրամ, այսինքն յուրաքանչյուր երեխայի համար տարեկան միջինը 1մլն271.6 դրամ: Հանրակրթական դպրոցներում այդ գումարը 125000-130000 հազար է: Ուրեմն ավելի տրամաբանական չէ՞ր լինի, եթե հատկապես աննպատակ հատուկ դպրոցներին 7,5-ապատիկ ֆինանսավորելու փոխարեն, օգնեին սոցիալապես անապահով ընտանիքին, որպեսզի երեխան ընտանիքում մեծանար ու սովորեր հանրակրթական դպրոցում և ստանար ո՛չ հատուկ դպրոցի վկայական:

Մի՞թե այդքան դժվար է ԿԳՆ և Սոցիալական ապահովության նախարարություններին իրար մոտ գալ, համագործակցել ու երեխայի իրավունքի տեսակետից գտնել նրա շահը՝ կրթության գումարը թողնելով կրթությանը, իսկ սոցիալական կարիքների վրա՝ սոցապի գումարը: Ինձ համար պարզ է, թե ինչո՞ւ որոշ հատուկ դպրոցների տնօրեններ, Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններն ամեն կերպ խոչընդոտում են հատուկ դպրոցների վերակազմավորմանը՝ մանկավարժահոգեբանական աջակցությունների ծառայությունների կենտրոնների, որոնց ճիշտ գնահատման արդյունքում է ձևակերպվում երեխաների կրթության համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանը և ինչից սկսվում է ներառական կրթությունը:

Մտահոգությունս այն է, որ պետական մտածողությունից զուրկ ու միայն շահադիտական նպատակներով առաջնորդվող «պետական այրերն» են խոչընդոտում հանդուրժող, մարդասիրական հասարակություն, երեխայակենտրոն կրթություն ունենալու պետական քաղաքականությանը: Համընդհանուր ներառական կրթության ընթացքը դժվար է, ունենք շատ դժվարություններ, խնդիրներ, սակայն այն յուրաքանչյուր երեխայի կրթության շահերից բխող ու նրան որակյալ հանրակրթություն երաշխավորող կրթությունն է, որն արդեն որդեգրել է Հայաստանի Հանրապետությունը ու այն ետընթաց չի կարող ունենալ:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ
28.06.2018թ.