Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է
Սպորտ

Լֆիկը, Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը և այլք կրկին ՀՖՖ նախագահ կընտրեն Նեմեց Ռուբոյին

Շուտով ՀՖՖ-ի նախագահի ընտրություններն են, ասել է թե` միակ թեկնածու Ռուբեն Հայրապետյանի ̀ Նեմեց Ռուբոյի ընտրության հարցն է դրվում:

Ի դեպ, ըստ ՀՖՖ կանոնադրության, նախագահն ընտրվում է գործադիր կոմիտեի անդամների պատվիրակների կողմից:

Իսկ ովքե՞ր են գործադիր մարմնի անդամները. նրանցից մի մասը հանրության մեջ բավականին հայտնի մարդիկ են: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյան, Տարոն Մարգարյան, Վիկտոր Դալլաքյան, Հրայր Թովմասյան, Սուքիաս Ավետիսյան, Լևոն Հասրաթյան և այլք, մյուսներն էլ հիմնականում ՀՖՖ աշխատակազմի անդամներ են: Թվարկված անուններից ենթադրություն կարելի է անել, որ Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, նորից կընտրվի ՀՖՖ նախագահ:

Այս առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ ասաց.

«Հույս ունեմ, որ այնպիսի ընտրություններ տեղի կունենան, որ ՀՖՖ-ի անդամների ու ընդհանրապես ֆուտբոլասերների «սրտով կլինեն»: Այդ հարցով պետք է զբաղվեն ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում գտնվող կազմակերպությունները. մարդիկ, ովքեր այդ ընտրություններին մասնակցելու և քվեարկելու են»:

Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանն ապավինում է գործկոմի անդամների արդար ընտրությանը, սակայն մոռանում է, թե ովքեր են այդ մարդիկ, իսկ մինչև վարչապետ դառնալը Փաշինյանն այլ դիտանկյունից էր նայում հարցին:

«Իմ քայլը» շարժման միտինգների ու երթերի ակտիվության պիկում Փաշինյանն այլ կերպ էր արտահայտվում Հայրապետյանի նախագահությանը.

«Ռուբեն Հայրապետյանն իր կուսակցության շեֆի նման խոսքից թռնող է (Խմբ. նկատի ունի Հյարապետյանի հայտարարությունը, թե 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլը ձախողելու դեպքում հրաժարական կտա), Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն»:

Հարցից Փաշինյանի մի կողմ քաշվելը, իհարկե, ֆուտբոլասերների աչքից չի կարող վրիպել, բայց հասկանալով հանգմանքը, որ ոչ մի իրավական հենք չունի, որպեսզի կարողանա, այսպես ասած, նախագահ փոխել, կարող է հետաքրքրվել Ռուբեն Հայրապետյանի ֆինանսական ելումուտից:

Ինչպե՞ս է կուտակել հսկայական միջոցներ, ինչքա՞ն խորն են «Հարսնաքարերի» թաքցված սև հաշվապահությունը, և վերջապես՝ ինչպե՞ս է պատահում, որ օդից առկախված լուրերի համաձայն հավաքականի ֆուտբոլիստներն այլ ակումբներից ստացված եկամուտից բաժին են հանում Ռուբեն Հայրապետյանին և իր որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին:

Ամենը հաշվի առնելով՝ չպետք է թույլ տալ ռեկետով հարստացողը զբաղեցնի այդքան կարևոր աթոռ և ապականի հայկական ֆուտբոլի ապագան:

Իսկ ո՞րը կլինի Փաշինյանի քայլը, դժվար է ասել, բայց պետք է հիշեցնել նրան «Իմ քայլի» ժամանակ այս հարցի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը: