«Շահարկել մի բան` նշանակում է քննադատելու բաներ չկան, մանրուքների հետևից եք ընկել». Գ. Սահակյանը` լրագրողներին
«Երբ իշխանությանը մոտիկ կանգնած է լինում, քաղաքական ուժը շատ գունեղ է խոսում, երբ հեռանում է, չոր է խոսում»: Այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2016թ.-ի պետական բյուջեն, որը Գալուստ Սահակյանի գնահատմամբ` հնարավորությունների բյուջե է:
Անդրադառնալով իր երեկվա հայտարարությանը, թե ինքը շատ կցանկանար, որ Հայաստանում լիներ այնպիսի իրականություն, որ մարդիկ հեծանիվով աշխատանքի գնային` Գալուստ Սահակյանն ասաց. «Իրականությունն այն է, որ մենք պատերազմող երկիր ենք, քաղաքական դաշտը սևի և սպիտակի է վերածված և, բնականաբար, ոչ թե խոսքի ընդդիմություն է մեր երկրում, այլև անընդհատ կռվի սովոր դաշտ է ստեղծվել։ Ու բացի դրանից, դուք պատկերացնո՞ւմ եք` պետական չինովնիկը մեքենա չունենա ու օրվա մեջ 30 տեղ մտնի, ո՞ւմ հաշվին է անելու»,- պատասխանեց խորհրդարանի խոսնակը:
ԱԺ խոսնակն անկեղծացավ, թե ինքը երեկոյան ոտքով է շրջում է:
«Շահարկել մի բան, դա նշանակում է, որ այլ քննադատելու բաներ չկան, մանրուքների հետևից են ընկել»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը: