Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Հիմա կարող եք համբուրվել, տղաներ…Հայկ Դեմոյանը՝ Կրթության և գիտության նախարարին ու տեղակալին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իմ առանձնասենյակ, այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց էր թողել: Գործուղման մեկնելուց առաջ սենյակում էի թողել անձնական իրերս, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ:

Այնուհետև այս երկու հայախոս օրգանիզմները, ովքեր, ի դեպ ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով, հրավիրվել էին թանգարան՝ լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ են կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսևորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել, հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է:

Մի փոքր նախապատմություն. Հարվարդի համալսարանում գիտական գործուղումից վերադառնալուց հետո, վերջին մեկ ամսվա ընթացքում փորձում էի կապ հաստատել և հանդիպել ԿԳ նախարարի հետ՝ իմ կարգավիճակի և թանգարանում առկա խնդիրները քննարկելու և նախորդ կառավարության որոշումների արդյունքում իմ խախտված իրավունքների վերականգման շուրջ լուծումներ գտնելու համար: Փոխարենը, մերժում ստանալով, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, սպառնաց ինձ, թե ոստիկաններ կուղարկի Հայոց ցեղասպանության թանգարան՝ իմ մուտքն այնտեղ արգելելու համար:
Այս երկու սուբյեկտներին պարբերաբար գրավոր տեղեկացրել եմ թանգարանում իրենց ընկերոջ ու հովանավորյալի կողմից իրականացված այլանդակությունների, թանգարանի ու հուշահամալիրի ընդհանուր անվտանգությունը խաթարելու, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի և ԿԳՆ կողմից անցյալ տարի կայացրած անօրինական որոշումների պահով:

Այստեղ հետաքրքիր հարց է առաջանում. ինչու՞ նորանշանակ կրթության և գիտության նախարարն ու իր տեղակալը հետևողականորեն պաշտպանում են նախորդ կառավարության անօրինական որոշումնները հենց թանգարանի և իմ կարգավիճակի պահով: Ենթադրում եմ, որ վերջիններս կարծում են, թե ես տեղյակ չեմ այդ դիրքորոշման ակունքներին, ուստի չեմ կարող հանրայնացնել դրա դրդապատճառների մասին ու փաստեր հրապարակել: Իսկ դրանք աննախադեպ ցնցող ու խայտառակ են իրենց բնույթով…

Այս պահին արդեն կարող ենք արձանագրել, որ հռչակված «զրո հովանավորչության» և «զրո կոռուպցիայի» դարպասներին գրանցվել է մեկական գեղեցիկ ինքնագոլ՝ ԿԳՆ կատարմամբ: Իսկ որ նման պահվածքն ու դիրքորոշումը սերտորեն կապված է քաղաքական բնույթի հետապնդման հետ, այստեղ ինչպես ասում են, կենացները շատ են թանկանալու: Տղանե´ր, շատ շուտով ձեզ պարացնելու ենք, այնպես որ լավ նախապատրաստվեք: Հաշվի առնելով բացահայտումների ու հանրությանը ներկայացվելիք մանրամասնությունների ամոթալի ու խայտառակ բնույթը, ձեր փոխարեն կմտածեի հնարավորինս շուտ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին:

Միաժամանակ, մինչ իմ վերադառնալը մի քանի տնային հանձնարարություններ ունեմ ձեզ համար. Հովհաննես, նախքան չինովնիկական պատյանի մեջ մտնելն ու հղկված չինովնիկական տեքստեր արտաբերելը, լավ կլիներ ուշադրություն դարձնեիր փնթի կազմված կենսագրականիդ, որը զետեղված է ԿԳՆ պաշտոնական կայքէջում: Սա ի՞նչ է, նոր մոտեցում գիտական հրապարակումները կրկնապատկելու առումով: Անթույլատրելի է նման փնթիությունը քո պարագայում: Միաժամանակ որպես քեզանից տարիքով ավագ և գիտական աստիճանով բարձր անձ, պահանջում եմ, որպեսզի այս շաբաթվա ընթացքում գիտական հանրությանը ներկայացնես կենսագրականիդ մեջ հիշատակված «քառասունից ավելի գիտական հոդվածները»: Կրկնում եմ, առնվազն 41 հրապարակում և բոլորը պարտադիր կերպով պետք է լինեն ԳԻՏԱԿԱՆ հոդվածներ: Այստեղ զոքանչի, բաջանաղի ու քենու անունով տպագրված ոչինչ չի անցում, տեղյակ ես, չէ՞… Փարատիր իմ կասկածներն առ այն, որ միտումնավոր կեղծ տվյալներ ես մատուցել բոլորիս...

Հաջորդ գրառմամբ մանրամասն կներկայացնեմ, թե ինչ կետերով մեղադրանքներ են կազմվելու Կրթության և գիտության նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի դեմ, որոնք վստահաբար կկազմեն ձեր կենսագրականների անբաժանելի մասը:

Արայի´կ, իսկ դու մեկ էջի սահմաններում ներկայացրու քո հովանավորյալի հետ 1998 թ. Դամասկոսում չորս ամիս տևած մերձեցման մանրամասնությունները, որպեսզի հանրության շրջանում մութ կետեր չմնանան քո հովանավորչության ու կոռուպցիոն գործելաոճի մասով: Ի դեպ նա հինգ ամիս շարունակ չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակա օրերի փոխարեն ստորագրելով աշխատավարձ է ստացել: Այս կապակցությամբ առկա են երկու զեկուցագրեր, որոնք տրամադրվել են ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին, բայց որքան հասկանում եմ, դա քեզ չի հետաքրքրել թանգարան ներխուժելու ժամանակ... Հընթացս չէր խանգարի, որպեսզի ուշադրություն դարձնեիր անկատար հայերենիդ, քանզի գրական հայերենով ոչ մի ավարտուն միտք առայժմ չես արտաբերել…

Հաջորդիվ կլինեն նոր հանձնարարություններ, չթուլանաք հանկարծ ու մի' հաբռգեք….
Անհամբեր ու «դուխով» սպասեք իմ վերադարձին:

Հա մի բան էլ ասեմ. «լայվը» այս պատմության մեջ փրկարար դեր չի կատարի…

Դե իսկ հիմա կարող եք համբուրվել տղաներ…»: