7 գնդակ ու խելահեղ հանդիպում․ Բելգիա 5-2 Թունիս (տեսանյութ)
Աշխարհի այս առաջնությունը յուրահատուկ է, քանի որ ֆավորիտ հավաքականները չեն կարողանում ցուցադրել իրենց լավագույն որակները նույնիսկ թույլ հավաքականների հետ հանդիպումների ժամանակ։
Այս կոնտեքստում առավելություն ունի Բելգիայի հավաքականը, ով նույնիսկ մինչ այս խաղերի սկսվելը, համարվում էր առաջնության ֆավորիտներից։
Արդեն այսօր G խմբի առաջատար Բելգիան մրցեց Թունիսի հավաքականի հետ։ Խելահեղ հանդիպման ընթացքում խփվեց 7 գնդակ։ Լուկակուն դարձավ դուբլի հեղինակ ու հավասարվեց լավագույն ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուին։
Չնայած ամբողջ հանդիպումն անցավ Բելգիայի առավելությամբ, այնուամենայնիվ, Թունիսի ֆուտբոլիստները նույնպես վտանգավոր էին գրոհում ու խաղում էին իրենց հարձակվողական ֆուտբոլը։