Ինչպե՞ս է Նեյմարը լաց լինում Կոստա Ռիկայի հետ հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո (տեսանյութ)
Երեկ Բրազիլիայի հավաքականը շատ մեծ դժվարությամբ տոնեց իր առաջին հաղթանակը։ Միայն ավելացված ժամանակում բրազիլացիները կարողացան կոտրել Կոստա Ռիկայի դիմադրությունը։
Նախ աչքի ընկավ Կոուտինյոն, ապա՝ Նեյմարը։ Հատկանշական է, որ շատերի թիրախում Նեյմարն է, բայց առայժմ իրեն հրաշալի է դրսևորում Ֆելիպե Կոուտինյոն։ Հաղթանակից հետո Նեյմարը խաղադաշտում սկսեց լաց լինել։ Համաշխարհային սպորտային մամուլի առաջին էջերում միանգամից հայտնվեց Նեյմարի լուսանկարը։
Իսկ ավելի ուշ Նեյմարը նշեց, որ այդ արցունքները դժվարությունները հաղթահարելու ու հաղթելու արցունքներն էին։
Ընդգծենք նաև, որ մինչ Աշխարհի առաջնությունը, Նեյմարը ծանր վնասվածք ուներ, ու քչերն էին հավատում, որ նա կարող է մասնակցել այս առաջնությանը։