ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել ռազմական ինքնաթիռ․ օդաչուի մասին տեղեկություններ չկան
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Մեքսիկո նահանգում վթարի է ենթարկվել ռազմական A-29 Super Tucano ինքնաթիռը։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ավիավթարը տեղի է ունեցել Holloman ավիաբազայից ոչ այնքան հեռու։ Ինքնաթիռն ուսուցողական թռիչք է կատարել ու այդ ժամանակ էլ տեղի է ունեցել վթարը։
Ինքնաթիռում եղել է երկու մարդ։ Նրանցից մեկը մարմնական տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ երկրորդ օդաչուի մասին տեղեկություններ չկան։
Ավիաբազայի ղեկավարությունը նշել է, որ ամեն ինչ արվում է երկրորդ օդաչուի մասին տեղեկություններ ունենալու ու դրանք հրապարակելու համար։
Հավելենք նաև, որ A-29 Super Tucano ինքնաթիռները ռազմական գործողություններ են իրականացրել Աֆղանստանում։