ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջը քաղաքական երանգներ չունի
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջը քաղաքական երանգներ չունի: Այսօր` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց FAF-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը:
Նա մեկ անգամ ևս հաստատեց, որ իրենք պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, քանի որ գոհ չեն ֆուտբոլի արդյունքներ:
«Մեր առաջ քաշված երեք պահանջները չեն բավարարվել, այլ մի բան էլ հակառակը՝ մենք վիրավորել ենք և այդ իսկ պատճառով էլ պահանջում ենք նրա հրաժարականը»,-ասաց Ջանոյանը:
Նրա տեղեկացմամբ` հաջորդ երթը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին, ժամը `18.00-ին. ֆուտբոլասերները Արամ Խաչատրյանի արձանի մոտից շարժվելու են դեպի ՀՖՖ շենք: