Կարո՞ղ ա գիտեք Մայքլ Ջեքսոնն եմ, որտեղ բռնեք, պետք ա հարց տաք»լրագրողներին. Մ.Գրիգորյան
Գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Վերջիններիս հետաքրրում էր Մանվել Գրիգորյանի կարծիքը` ԼՂ տարածքները զիջելու վերաբերյալ:
Գեներալ Գրիգորյանը ասաց, թե ինքն արդեն ծավալուն հարցազրույց է տվել այդ հարցի շուրջ և չի ցանկանում կրկնվել. «կարո՞ղ ա գիտեք Մայքլ Ջեքսոնն եմ, որտեղ բռնեք, պետք ա հարց տաք»,- ասաց նա: